Կոշի վարչական ղեկավարը՝ ծեծկռտուքի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ավետիսին շատ լավ եմ ճանաչում, սովորել է Կոշի միջնակարգ դպրոցում, ընտանիքով բնակվում է Կոշ գյուղում։ Խելոք տղա է, շատ լավ երիտասարդ է, նա կռիվ չէր հրահրի»,-ասաց Կոշի վարչական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը:
Oragir.News-ի հարցին՝ տեղյա՞կ եք արդյոք, թե ինչն է վեճի բռնկման պատճառը եղել, վերջինս ասաց․«Հստակ չգիտեմ, երևի ուրախությունն է եղել, երևի մի քիչ խմած են եղել, իրար չեն հասկացել»:
Հավելեց նաև, որ Ավետիսին երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Կոշ գյուղում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ համայնքում գտնվող հանդիսությունների սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, կան վիրավորներ, որոնց մեջ է 18-ամյա զինակոչիկ Ավետիսը։