«Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի առիթը եղել է Եվրասիական տնտեսական միությունը և այն քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկում է նրա հետ համագործակցելու համար, գրում է tsargrad.tv–ն։ Ներկայումս Հայաստանը ձգտում է դեպի Արևմուտք և ձեռնամուխ է եղել Եվրամիությանը հանրապետության միանալու մասին օրենքի ընդունմանը։
Հանրապետությունը ցանկանում է լինել անկախ և համագործակցել բոլորի հետ։ Բայց միևնույն ժամանակ, կախվածությունը ռուսական գազից չի վերացել, դրանք ծածկում են Հայաստանի կարիքների 90 %-ը։ Բացի դա հանրապետական ատոմակայանի համար նախատեսված ուրանը հիմնականում գալիս է ռուսական կողմից։ Ավելին, Ռուսաստանը հայկական ապրանքների արտահանման հիմնական շուկան է։
Միաժամանակ Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանը հիմա բացարձակապես պետք չէ Եվրամիությանն ու ԱՄՆ-ին, հանրապետությունը ոչ հատուկ տնտեսություն ունի, ոչ բիզնես։ Բայց նա շարունակում է առաջխաղացումները դեպի Արևմուտք փորձելով նստել միանգամից երկու աթոռների վրա, չնայած կասկածելի է, որ դա նրան կհաջողվի։
«Դա է Պուտինի հետ վերջին զանգի և զրույցի էությունը։ Փաշինյանն իր հարգանքն է հայտնել Ռուսաստանի նկատմամբ, որ Հայաստանը չի դավաճանում իրեն և պետք չէ իր մասին վատ մտածել: Վլադիմիր Վլադիմիրովիչը, որպես կոռեկտ անձնավորություն և տաղանդավոր քաղաքական գործիչ, չի ակնարկել իր զրուցակցին իր այդ պահվածքի մասին», - 360.ru հրատարակությանն ասել է քաղաքական խորհրդական Սերգեյ Մարկելովը։
Միակ բանը, որ Հայաստանը կարող է անել Արևմուտքի համար, դա Ռուսաստանի դեմ ցատկահարթակ դառնալն է։ Եվ հենց Փաշինյանն այդ ուղղությամբ լուրջ քայլ կատարի, հանրապետությունը կկորցնի ամեն ինչ, իսկ այն, որ Արևմուտքը նրան կօգնի, կասկածելի է։ Բայց Ռուսաստանի համար դա լուրջ կորուստ չի լինի։
«Ռուսաստանը Հայաստանի քաղաքական քմահաճույքներին հանգիստ արձագանքելու շատ ավելի մեծ պաշար ունի, և նրա տնտեսական անվտանգության բարձիկը պարզապես անվերջ է։ Ուստի, եթե մենք դավաճանություն տեսնենք հարավային սահմանների միջանցքների վերաբերյալ հարցերում առևտրի տեսքով, ապա Ռուսաստանը ցույց կտա իր ողջ ուժը»,- ասել է Մարկելովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը