Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխոլ Մարտինին՝ Իռլանդիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Այս մասին վարպետը նշել է X-իր միրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Շնորհավորում եմ Միխոլ Մարտինին՝ Տիշեկի (խմբ․ իռլանդերեն վարչապետ) պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Անհամբեր սպասում եմ Հայաստանի և Իռլանդիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը»,-գրել է վարչապետը՝ պաշտոնավարման ընթացքում ամենայն հաջողություն մաղթելով Միխոլ Մարտինին։