Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Արուբա՝ Արուբայի դրոշի ու հիմնի օր,  Ֆրանսիա՝ Փարիզյան կոմունայի օր, Հարավային Օսեթիա՝  Երևդի գյուղում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակի օր, Բելառուս՝ Զինված ուժերի օր, Մոնղոլիա՝ Զինվորականների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1864- ծնվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։

1924 - ծնվել է  լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը։

1942 –ծնվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։

1949- Երևանում սկսել է երթևեկել առաջին տրոլեյբուսը։

1952 - ծնվել է  նկարիչ Հենրիկ Վարդենիկցին։

1988- Ադրբեջանի Կենտկոմը քննարկել է Սումգայիթի քաղկոմում տեղի ունեցած խոշոր բացթողումների հարցը, որը բերել է «խուլիգանական տարրերի կողմից Սումգաիթ քաղաքում սանձազերծած անկարգություններին»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ։

2004-Կոսովոյում երկարատև դադարից հետո կրկին տեղի ունեցած ազգամիջյան բախումները կանխելու գործողություններին առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանի խաղաղապահների դասակը:

2008-Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարել է, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի լավագույն լուծումը համարում է խորհրդարանական բոլոր ուժերի ընդգրկումով ազգային համաձայնության կառավարության ձևավորումը:

2014-Ղարաբաղում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ղարաբաղցիները տոնական համերգով ողջունել են Ղրիմի ինքնորոշումը:

2024–Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, փորձել տավուշեցիներին բացատրել տարածքների հանձնումն Ադրբեջանին և սպառնացել, որ եթե դա չլինի ապա մի քանի օրից պատերազմ կսկսվի:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37 —Հռոմում սկսվել է կայսր Կալլիգուլայի կառավարումը։

978 –վախճանվել է  Անգլիայի թագավոր Էդվարդ Տառապյալը։

1229- Վեցերորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ 2-րդի խաչակիրները վերականգնել են Երուսաղեմի թագավորությանը վերադարձնելով  Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։

1241 —Խմելնիցկու (Կրակովի մոտ) ճակատամարտում Ոսկե Հորդան հաղթել է լեհական բանակին, որի արդյունքում մոնղոլ-թաթարները շարունակել են Եվրոպայի զավթումը։

1314 —կայացել է պապական դատը մեծ մագիստոր Ժակ Մոլիեյի և այլ տամպլերյերների նկատմամբ, որոնք սպասել են այդ դատին 7 տարի։ Բոլորը դատապարտվել են ցմահ կալանքի, իսկ Մոլյեին և Նորմանդիայի պրեորին այրել են խարույկի վրա։

1325 —հիմնադրվել է Տենոչտիտլան քաղաքը, որը հետագայում դարձել է ացտեկների կայսրության մայրաքաղաք։

1596- լեհ թագավոր Սիգիզմունդ 3-րդը մայրաքաղաքը Կրակովից տեղափոխել է Վարշավա։

1662 —Փարիզում հայտնվել է առաջին հասարակական տրանսպորտը՝ ութտեղանի կառքը, որը կոչվել է «օմնիբուս», այսինքն «բոլորի համար»։

1768 - վախճանվել է  իռլանդացի գրող և կղերական Լորենս Սթեռնը։

1805 —Նապոլեոն 1-ինն իրեն հայտարարել է Իտալիայի կայսր, որի հետևանքով սկսել է կազմավորվել Ռուսաստան-Ավստրիա-Անգլիա դաշինքը։

1813 –ծնվել է  գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Քրիստիան Ֆրիդրիխ Հեբելը։

1839 —չինական կայսրն արգելել է արտասահմանյան ընկերություններին Չինաստան ներկրել օփիում, որն էլ պատճառ է դարձել առաջին Օփիումային պատերազմի։

1844 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։

1850 —ամերիկյան գործարարներ Հենրի Ուելլսը և Ուիլյամ Ֆարգոն հիմնադրել են  «American Express» ֆինանսական ընկերությունը։

1856 —ավարտվել է Ռուսաստանի համար խիստ անհաջող Ղրիմյան պատերազմը, որը մղվել է Ֆրանսիայի, Անգլիայի և Թուրքիայի դեմ։

1858- ծնվել է գերմանացի հայտնի գյուտարար, դիզելային շարժիչի հայտնագործող Ռուդոլֆ Դիզելը։

1867 —Սանկտ-Պետերբուրգում ստորագրվել է կոնվեցիա Ճապոնիայի հետ, ըստ որի Սախալինը մտել է Ռուսաստանի և Ճապոնիայի համատեղ կառավարման տակ։

1871- ստեղծվել է Փարիզյան կոմունան։

1892 —սահմանվել է լավագույն հոկեյի թիմի մրցանակը՝ Ստենլիի գավաթը։

1900 —հիմնադրվել է հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը։

1902 —Միլանում առաջին անգամ ֆոնոգրաֆով ձայնագրվել է հանրահայտ իտալացի տենոր Էնրիկո Կորուզոն։

1913 - ծնվել է   ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ Ռենե Կլեմանը։

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը հաղթանակ են տոնել Անաֆարտներում՝ Գալլիպոլիում։

1917-բոլշևիկների կողմից ձերբակալվել է ռուսական ցար Նիկոլայ 2-րդը։

1922 - Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվել է վեց տարի ժամկետով։

1926 —Պեկինում գնդակահարել են ցուցարարներին։ Այդ օրը համարվում է «Չինական հանրապետության պատմության ամենամռայլ օրը»։

1931 —ԱՄՆ-ում «Schick» ընկերությունը սկսել է արտադրել առաջին էլեկտրական ածելիները։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի 120 000 ազգությամբ ճապոնացի քաղաքացիներ աքսորվել են համակենտրոնացման ճամբարներ։

1949 —կազմավորվել է Հարավատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։

1959- ծնվել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնը։

1965- խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել բաց տիեզերք։

1974-ԽՍՀՄ Կենտկոմի որոշումով Խորհրդային բանակի սպառազինության մեջ է ընդունվել Կալաշնիկովի АК74 ավտոմատը և РПК-74 ձեռքի գնդացիրը։

1989- Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվել է 4 400 տարեկան մումիա։

2004 - Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) անցել է աստերոիդ։

2014 —Ռուսաստանն ինքնահռչակ Ղրիմի Հանրապետության հետ կնքել է պայմանագիր համաձայն որի Ղրիմը հայտարարվել է Ռուսաստանի մաս։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Британия заморозила российские активы на 25 миллиардов фунтов стерлинговАрмения выберет нового поставщика паспортов и идентификационных картСоветник Генконсульства РФ: Второй город Армении может стать мостом между Западом и странами ЕАЭСОтец Маска рассказал про дружбу сына в детстве с чернокожими слугамиNBC: Байден планирует участвовать в новых избирательных кампаниях демократовГлава Евросовета: утечка капитала из ЕС составляет €300 млрд в годТайвань зафиксировал приближение 18 самолетов и 7 кораблей КНРУченые выяснили, как сон трансформирует воспоминания о реальных событияхTelegraph: Макрон хочет сделать миротворцами западные войска на Украине через ООНТрамп: США и Украина в самое ближайшее время подпишут соглашение по ресурсамГрузовики с гуманитарной помощью для Сирии направились к КПП «Маргара» на армяно-турецкой границе Brent подорожала до $72,16 за баррельBloomberg: НАТО планирует увеличить запасы вооружений у союзников на 30%Минобороны РА опровергает публикации в соцсетяхНа Антарктике обнаружили гигантских морских пауковПашинян решил отстранить Анаит Аванесян от должности министра здравоохранения АрменииСША организуют «непрямые переговоры» между Украиной и Россией в Саудовской АравииНа территории Армении произошло землетрясениеISW: Путин готовится к затяжной войне, а не к устойчивому компромиссному мируМакрон анонсировал саммит коалиции по Украине в Париже 27 мартаТрамп пригрозил сроками до 20 лет тем, кто попытается навредить компании TeslaЧтобы безвкусная музыка не поглощала качественную: «Паст»На кого ГД возлагает надежды в Гюмри? «Паст»«Должны уступить свое место людям, которые смогут вести переговоры, как велись переговоры до них»: «Паст»Фактически мы имеем дело с ультиматумом: «Паст»Ливанская армия развернула патрули на границе с Сирией26 и 27 марта у вас есть возможность посетить гала-концерт стипендиатов фонда «Музыка во имя будущего»Зеленский сегодня поговорит с ТрампомПесков заявил, что Путин и Трамп доверяют друг другуПольша установит противопехотные мины на границе с Россией и БеларусьюВ Стамбуле идут аресты соратников мэра Экрема ИмамоглуРазъяснение политолога: Чем объясняется отрицательное отношение Трампа к Зеленскому?Трамп назвал работу USAID «сплошным мошенничеством»Губернатор Стамбула запретил до 23 марта демонстрации из-за задержания мэраПресс-секретарь ЕС: Власти Азербайджана должны расследовать все заявления о жестоком обращении с пленнымиДелегация Минобороны РА провела штабные переговоры с Европейским командованием СШАПочему борются с тенью Аршака Карапетяна? «Паст»Крупное мероприятие в Армении: какие ценности объединяют евразийское общество? «Паст»Если «все» так хорошо, то почему столь… угрожающе? «Паст»Чтобы был фон максимально широкого международного отклика: «Паст»Армения стала плацдармом для американских биологических лабораторий: «Паст»Баку хочет иметь casus belli, чтобы открыть так называемый «Зангезурский коридор»: «Паст»В Гюмри власти манипулируют общественностью: «Паст»РФ требует от США и НАТО «железобетонных» гарантий безопасности в соглашении по УкраинеЗеленский подписал закон, позволяющий направлять подразделения ВСУ в другие страныКремль не раскрывает детали предстоящего разговора Путина и ТрампаБахрейн приветствует успешные переговоры между Азербайджаном и АрмениейМИД Ирана: письмо для Хаменеи не сильно отличается от публичной риторики ТрампаRT: США планируют переместить военную технику из Германии на полигон в АрменииГенрих Мхитарян: Доброе утро, победители
Самое популярное