Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր՝ մարտի 18-ին, պատրաստվում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը նշել է, որ շաբաթավերջին շատ աշխատանք է կատարվել, և հիմա պատերազմը դադարեցնելու շատ լավ շանս կա։ Այս մասին գրում է AP-ն։
Նա նաև ասել է, որ քննարկվելու են տարածքային զիջումներին և էլեկտրակայանների վերահսկողությանը վերաբերող հարցեր։