ԱՄՆ-ի Տեքսաս նահանգում կրակոցների զոհ է դարձել 7 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Փլեյնո քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Դևիդ Թիլլին։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին։ Ոստիկանությունը ահազանգ է ստացել բնակելի տներից։ Ժամանելով նշված վայր՝ ոստիկանները հայտնաբերել են 7 մահացած մարդկանց և 2 վիրավորների, ինչպես նաև հանցագործին, ում և տեղում վնասազերծել են։
Ականատեսների վկայությամբ՝ հնչել է մինչև 40 կրակոց։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է տարվում։