«Մարիա» փոթորիկը Կարիբյան ավազանում հասել է վտանգավորության ամենաբարձր աստիճանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿարիբյան կղզիներում մոլեգնող «Մարիա» փոթորիկը հասել է վտանգավորության 5-րդ` ամենաբարձր աստիճանին: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ցիկլոնի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել Գվադելուպեում, Դոմինիկայում, Սենտ Կիտսում, Նևիսում, Մոնսերատում և Մարտինիկում:
Ինչպես հայտնում է աղբյուրը` քամու արագությունը հասնում է 257 կիլոմետր ժամվա և հետագայում կարող է աճել:
Ավելի վաղ «Իրմա» փոթորկի հետևանքով Կարիբյան կղզիներում և ԱՄՆ-ում մահացել էր ավելի քան 80 մարդ: