Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏԱզատ ոճի ըմբշամատի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ եւ հաղթեց 11:6 հաշվով:
Քիչ ավելի ուշ բրոնզե մեդալների համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):