Զիդան. «Խետաֆեն» հենց այնպես չէ Չեմպիոնների լիգայի գոտում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Խետաֆեի» հետ գոլազուրկ ոչ ոքիին:
«Կարծում եմ՝ արժանի էինք ավելիի: Դժգոհ եմ արդյունքից, սակայն կարծում եմ, թիմի ջանքերը պատշաճ մակարդակի վրա էին, ինչի համար ուրախ եմ:
Եթե «Խետաֆեն» Չեմպիոնների լիգայի գոտում է, դա ունի պատճառ: Նրանք ցուցադրում են լավ խաղ, եւ մենք պետք է շնորհավորենք նրանց»,- Զիդանի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ «Ռեալը» 65 միավորով երրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է Մադրիդի «Աթլետիկոյից»: «Խետաֆեն» 55 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի նաեւ «Սեւիլիան», որը գոլերի տարբերությամբ է զիջում «Խետաֆեին»։
Վերջին 7 տարում «Ռեալն» առաջին անգամ չկարողացավ Իսպանիայի առաջնության խաղում հաղթել «Խետաֆեին»: