Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է, թե Հայաստանում ո՞ր «օրենքով գողն» է ձերբակալվել (տեսնայութ)

ՎԻԴԵՈ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, հիշյալ խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020 թ. օգոստոսի 25-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն, ով նույն օրը քրեադատավարական օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել է: Քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ «օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահ­մանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ ստանալով և պահպանելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և հանդիսանալով այդ կարգավիճակով ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ՝ 2020 թ. փետրվարի 22-ից հետո շարունակել է պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելը:

Մասնավորապես՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ. Մ.-ն իրեն դիմած Ա. Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող, այն է՝ նախկինում գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած և ձկան վաճառքից գոյացած գումարները Ս. Ս.-ի կողմից չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) լուծելու համար օգտագործել է իր անօրինական ազդեցությունը: Նա 2020 թ. մայիսի 17-ից սկսած զանգահարել է Ս.Ս.-ին և սպառնալիքներ տալու միջոցով հանձնարարել է նրան համաձայնության գալ պարտատիրոջ՝ Ա.Պ.-ի առաջարկի հետ, ով օգտվելով Գ.Մ.-ի հովանավորչությունից Ս.Ս.-ից պահանջել է 4800 ԱՄՆ դոլար, 1.550.000 ՀՀ դրամ և նրան պատկանող Արմավիրի մարզում գտվող ձկնաբուծական լճերի ափամերձ հատվածների հողատարածքների սեփականության վկայականները: Նույն քրեական գործի շրջանակներում բերման են ենթարկվել ևս 4 անձինք: Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 3-ը ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 1-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող մեկ այլ քրեական գործով նույն օրը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող Ա. Թ.-ն 2020 թ. փետրվարի 22-ի դրությամբ, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2020 թ. փետրվարի 22-ից սկսած նաև ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբա­վորում:

Մասնավորապես, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ան­ձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, նրանց շարքերում «կարգուկանոն» պահպանելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, իսկ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելու համար՝ հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է նաև, այսպես կոչված, «օբշակի» գումարնե­րի հավաքագրումը և տնօրինումը:

Միաժամանակ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Ա.Թ.-ն, գտնվելով արգելանքի տակ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ տեղամասի 30-րդ խցում, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, մասնավորապես՝ իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է ՔԿՀ-ում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից, քրեակատարողական հիմնարկի այլ տեղամասերի «արտոնյալ» կալանավորների և դատապարտյալների հետ քննարկել է տվյալ տեղամասում վերահսկողությունը թուլացրած և կալանավորված անձանց շրջանում հեղինակությունը կորցրած այսպես կոչված մեկ այլ «զոն նայողին» պատժելու հարցը:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ հայտնաբերելու նպատակով վերը նշված անձանց բնակարաններում հիշատակված քրեական գործերով կատարվել են ընդհանուր թվով 6 խուզարկություններ, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, վեճի առարկա հանդիսացող հողամասերի սեփականության իրավունքի գրանցման վկայագրեր, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված մասնակիցների կողմից այլ հանցավոր դրսևորումների առկայությունը պարզելու, հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու, խափանելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հանրությանը զերծ մնալ նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու գործելաոճից և ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ և հիշեցնում է, որ այդ գործողությունների համար սահմանված է քրեական պատասխանատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
КСИР Ирана представил свою подземную ракетную базу Трамп готовит более 100 указов с первого дня пребывания в Белом доме Honda показала прототипы своих будущих серийных электромобилейУченые выяснили, чем питались люди 780 тыс. лет назадКатоликос Арам Первый поздравил Джозефа Ауна с избранием на пост президента Ливана РИА Новости: Авиарейсы из Москвы и Еревана в Саратов были перенаправлены на запасные аэродромы В давке в знаменитой мечети Омейядов в Дамаске погибли 4 человека, 16 получили раненияЭнтони Хопкинс выступил с трогательным посланием после потери дома в результате разрушительных лесных пожаров в Лос-АнджелесеТурция назначила нового посла в АзербайджанеПлемянники экс-мэра Дилижана за 16 тысяч долларов поспособствовали отчуждению земли своему знакомому Турцию разъярило возможное присутствие французских сил на сирийской границеПрезидент США Джо Байден в среду выступит с прощальной речьюЧисло жертв пожара в Лос-Анджелесе увеличилось: губернатор призвал провести расследованиеНа Кубани вдвое выросло число дельфинов, погибших из-за разлива нефтепродуктов в Черном мореАэропорты Казани, Нижнекамска и Ульяновска в РФ временно приостановили работуПрезидент Литвы назвал Калининградскую область исторической частью страныШольц блокирует дополнительные поставки оружия Киеву на €3 млрдКанада направит в Калифорнию для борьбы с огнем 250 пожарныхТрамп заявил о подготовке встречи с ПутинымЧисло жертв пожаров в Лос-Анджелесе увеличилось по меньшей мере до 10 человекПостоянный докладчик Европарламента по Армении приветствовала старт процесса по вступлению РА в ЕСJPMorgan удвоил оценку застрахованного ущерба от пожаров в Лос-АнджелесеЕС рекомендовал авиакомпаниям мира не летать в Россию после катастрофы азербайджанского лайнера«Реал» победил «Мальорку» и в финале сыграет с «Барселоной» В охваченном пожарами Лос-Анджелесе задержали подозреваемого в поджогеАрмянский эксперт: Азербайджан никогда не готовился к мируТрамп пообещал обнародовать доклад о неопознанных дронах в СШАЦена фьючерса на золото поднималась выше $2 700 за тройскую унциюАрмения сохранила 74-е место в мировом рейтинге паспортов Более 2000 детей со всей России, а также из Армении, Пакистана, Таджикистана и Узбекистана встретили Новый год в «Артеке» Лукас Селараян официально присоединился к «Бельграно»: он в тройке самых дорогих игроков клуба В Армянском музее Москвы пройдут лекции о Вардгесе Суренянце и Артавазде Пелешяне В Ереване у станции метро «Шенгавит» обнаружено тело мужчины Сегодня.ру: Армению ждет новая эскалация и потеря новых территорий Более 800 родителей израильских солдат обвинили Нетаньяху в безответственном риске жизнями их детейПарламент Ливана избрал 14-м президентом страны командующего вооруженными силами, генерала Джозефа АунаИранский генерал обвинил Россию в том, что она не остановила продвижение повстанцев в СирииДепутат Европарламента: Планы Алиева нарушают суверенитет Армении и международное правоИ в регионах Армении стоимость проезда в общественном транспорте может повыситьсяРоман Григорян стал победителем турнира по шахматам «Рождественский Рапид – 2025» Тигран Назарян из Омска стал лауреатом Рождественского фестиваля творчества Исилькульской епархии РПЦ Медведев: Не удивлюсь, если сбривший бороду Пашинян вспомнит, что Армения – член ОДКБ В Армении с 4 февраля по 18 апреля пройдут учебные сборы резервистов Погода в Армении Министр: Проект вторичного продления срока эксплуатации Армянской АЭС реализуется успешно Правительство Армении освободило две компании от уплаты таможенных пошлин Умер российский стример Спокойнич: подробности, причины, последние дни В Японии на аукционе продали гигантского тунца за 1,3 млн долларов Тему асфальта тоже «бросают к ногам»: «Паст»Ожидаются новые увольнения: «Паст»
Самое популярное