Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏԱզատոճային ըմբիշ, 92կգ քաշային Մարզպետ Գալստյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ըստ հաղորդագրության` նա ծնկի վնասվածք է ստացել։
Այսպիսով, ազատոճայինները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն հետևյալ կազմով` Գևորգ Թադևոսյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ):
ԵԱ-ն կկայանա ապրիլի 19-25-ը Լեհաստանում: