«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ է իրականացրել Հայաստանի ՍԱՏՄ-ի հետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆadvis.ru-ն գրում է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ է վարել Հայաստանի ՍԱՏՄ-ի հետ: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի դեպարտամենտը նշել է, որ 2021 թվականին Հայաստանից Ռուսաստանի Դաշնության տարածք թարմ խնձորի մատակարարումների ծավալն աճել է 2,5 անգամ կազմելով 8,5 հազար տոննա: Միևնույն ժամանակ, այս տարվա մայիսին այդ ապրանքատեսակից առաքվել է 1 հազար տոննա, չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առաքումներ չեն իրականացվել: Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ բոլոր բուսասանիտարական հավաստագրերի շուրջ 90%-ը տրվել է ֆիզիկական անձանց:
Ըստ Հայաստանի իրավասու մարմնի ներկայացուցչի՝ Ռուսաստան թարմ խնձորի արտահանման նման աճը կապված է այդ ապրանքատեսակի պաշարների մեծ ծավալի հետ, որոնք մնացել են դեռ 2020 թվականից շուկայում ցածր գների պատճառով: Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությունը խոստացել է առաջիկայում Ռոսսելխոզնադզորին ուղարկել տվյալներ Հանրապետությունում պահվող թարմ խնձորի մնացորդային քանակների և դրանց մատակարարների մասին: Բացի այդ, բանակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են բուսասանիտարական ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրման մասին համաձայնագրի ստորագրման հարցը, որը կապահովի ապրանքների տեղաշարժի հետևելիությունը: Հայկական կողմը հաստատել է տեխնիկական մասնագետների կողմից իրականացվող ինտեգրացիոն աշխատանքը և նշել է, որ պատրաստ է փաստաթղթի ստորագրմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը