Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


<<Գետնից վեր կենալը ոչ թե ֆիզիկա է, այլ կամք>>. լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի բարդ ու վտանգավոր կյանքի բացառիկ մանրամասները. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Մայքլ Ջերարդ Թայսոն՝ ամերիկացի թոշակի անցած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ:

Թայսոնը համարվել է անհաղթահարելի ծանրքաշային չեմպիոն և եղել է ամենաերիտասարդ բռնցքամարտիկը, ով դարձել է WBC, WBA և IBF վարկածներով ծանրքաշային չեմպիոն (20 տարեկանում): 

Համարվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդներից մեկը:

Մայք Թայսոնը ծնվել է 1966 թվականին Նյու Յորքում: Փոքրիկ Մայքի մանկությունը շատ ծանր էր: Հոր սերը նա այդպես էլ չզգաց, քանի որ հայրը լքել էր ընտանիքը մինչև իր ծնվելը:

Ընտանիքում Մայքից բացի էլի երեխաներ կային` եղբայրը` Ռոդնին և քույրը` Դենիզը: Ֆինանսական ծանր վիճակը ընտանիքին բերում է Նյու Յորքի ամենաաղքատ թաղամասը` Բրուանսվիլ: Նրանք ծայրահեղ աղքատության մեջ էին ապրում` առանց տաք ջրի և ջեռուցման: Բրուանսվիլում, որի հիմնական բնակչությունը սևամորթ էր, գողությունն ու հանցագործությունը սովորական երևույթ էր: Մայքը ևս դրանից չխուսափեց:

Նրանից հետո, երբ 11 տարեկանում նա պաշտպանեց իր պատիվն ու հեղինակություն վաստակեց, նրան ընդունեցին բանդա: Նրան սովորեցրին մարդկանց ու խանութներ թալանել, սակայն դա չէր կարող աննկատ մնալ: Մայքն ուղղիչ հաստատությունների մշտական այցելուն էր, իսկ 13 տարեկանում նրան ուղարկեցին մանկահասակ հանցագործների հատուկ դպրոց: Դեռևս դպրոցից առաջ Մայքին բախտ էր վիճակվել հանդիպել Մուհամեդ Ալիի հետ: Այդ պահից նա, թեկուզ հոգու խորքում, սկսեց մտածել բոքսի մասին, հատկապես որ տղայի ֆիզիկական տվյալները լիովին համապատասխանում էին:

Մայք Թայսոն

Հատուկ դպրոցում նա ծանոթացավ նախկին բռնցքամարտիկ Բոբբի Ստյուարտի հետ, ով այնտեղ ֆիզկուլտուրա էր դասավանում: Թայսոնը խնդրեց Ստյուարտին մարզել իրեն: Վերջինս համաձայնեց միայն մի պայմանով. Թայսոնը պետք է վերանայեր իր կյանքն ու ուսման հանդեպ վերաբերմունքը: Այդպես էլ եղավ: Նա զգալի առաջընթաց ապրեց դպրոցական առարկաներում: Մայքը լրջորեն տարվեց բոքսով: Այն բանից հետո, երբ նրա առաջին մարզիչը հասկացավ, որ այլևս ոչինչ չունի տղային տալու, նա ծանոթացրեց նրան Կասո դ՚Ամատոյի հետ:

Կասոն լեգենդար մարզիչ էր, ով վերջին ժամանակներում զբաղվում էր բարդ դեռահասներով: Մայքի մոր մահից հետո Կասոն դարձավ Մայքի պաշտոնական խնամակալը: Չնայած մարզիչի բոլոր կանխատեսումներին` Թայսոնի կարիերան այդքան էլ լավ չսկսեց: 15 տարեկանից Թայսոնը սիրողական ռինգին էր, բայց ջանքերի շնորհիվ 1984 թվականին նա հայտվեց Օլիմպիական խաղերում ԱՄՆ հավաքականի թեկնածուների շարքում, սակայն այդպես էլ չհայտնվեց խաղերին: Թվում էր, թե դա կկոտրի բռնցքամարտիկին, բայց Թայսոնի համար դա միայն խթան էր, որպեսզի նա ավելի շատ մարզվի և կատարելագործի իր տեխնիկան: Նրա ջանքերն ապարդյուն չանցան:Մայք Թայսոն

Մեկ տարի անց նա արդեն պրոֆեսիոնալ ռինգում էր: Մի տարվա ընթացքում նա տասնհինգ մարտ անցկացրեց, որոնցից բոլորն էր հաղթեց: Դրանից հետո շատ մարտեր եղան: Նա կատարելագործվում էր, ավելի ուժեղ դառնում. անգամ խնամակալի մահը նրան չկոտրեց: Նա հստակորեն առաջ էր շարժվում` իմանալով, թե ուր է գնում: Արդեն երեսուն հինգ տարեկանում տեղի ունեցավ Թայսոնի առաջին չեմպիոնական մարտը: Նրա հակառակորդը Թրևոր Բերբիկն էր: Թայսոնն իհարկե հաղթանակ տարավ: Երկրորդ մարտը Ջեյմս Սմիթի հետ էր: Դժվար մարտ էր, բայց Թայսոնն այստեղ էլ հաղթանակ տարավ: Եվս երկու մենամարտից հետո Թայսոնը դարձավ աշխարհի չեմպիոն:

1990-ականները բռնցքամարտիկի համար լի էին ցնցումներով: Ջեյմս Դուգլասի հետ մարտի ժամանակ տասերորդ ռաունդում Թայսոնը ենթարկվեց նոկաուտի: Սկսվեց նրա կյանքի սև գիծը:

1991 թվականին նրան մեղադրեցին Դեզիր Վաշինգթոնի բռնաբարության մեջ: Թայսոնը վեց տարով ազատագրման ենթարկվեց: Բայց երեք տարի անց նրան բաց թողեցին: Արդեն 1995 թվականին Պիտեր Մաքնիլի հետ մարտում նա հաղթանակ տարավ: Իսկ 1996-ին հաղթեց նաև չեմպիոն Ֆրենկ Բրունոյին: Նույն թվականին տեղի ունեցավ Թայսոն-Էվանդերով Հոլիֆիլդ մենամարտը:

Հոլիֆիլդը հաղթանակ տարավ: Միանգամից նշանակվեց ռեվանշ-մենամարտ: Պատմական մենամարտ էր: Թայսոնն այնքան կատաղեց, որ կծեց հակառակորդի ականջը: Դրանից հետո Թայսոնին որակազրկեցին, սակայն մեկ ու կես տարի հետո Թայսոնը վերադարձավ:  Այս բոլոր իրադարձությունները չէին կարող չանդրադառնալ Թայսոնի հոգեկանի վրա:

Նա դարձավ ագրեսիվ, անզուսպ, հայտնվեց բանտում:

2002 թվականին տեղի ունեցավ Լյուիսի հետ մենամարտը, որտեղ վերջինս հաղթանակ տարավ: Բոլորը ռեվանշի էին սպասում, բայց Մայքը չշտապեց կրկին ծեծ ուտել: Դրանից հետո մեծ ընդմիջում եղավ: Թայսոնը չէր կռվում, սակայն ֆինանսական դժվարությունները ստիպեցին նրան վերադառնալ ռինգ:

2005 թվականին Մայքն անցկացրեց իր կյանքի որոշիչ մենամարտը: Հակառակորդը Քեվին Մաքբրայթն էր, ով բավականին թույլ բռնցքամարտիկ էր, ում սպորտային կարիերայում ոչ մի լուրջ մենամարտ չէր եղել: Սակայն նրան հաղթելն այդքան էլ հեշտ չէր:

Վեցերորդ ռաունդում Թայսոնը հրաժարվեց շարունակել մարտը:

Դրանից հետո հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ լքում է պրոֆեսիոնալ բոքսը:

 Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը Details.com-ին տված հարցազրույցում աշխարհահռչակ բռնցքամարտիկ,   անկեղծ խոստովանություն է արել իր կյանքի մասին, պատմելով իր մահացած դստեր, արմատական բուսակերության, մարիխուանա օգտագործելու եւ մանկության դրվագների մասին, որը կանխորոշել է հետագա իր ողջ ճակատագիրը: «Գազեռա.ռու»-ն հատվածներ է մեջբերել այդ հարցազրույցից:

Բռնցքամարտիկը, մասնավորապես, խոստովանում է, որ իր կյանքի առաջին հատվածն ապրել է շատ անիմաստ ու եսասեր կյանքով: «Ես չեմ եղել անգամ կեսը նրա, ինչ ինձ երեւակայում էի: Կարծում եմ, որ ես խոզ եմ: Ես ունեմ այդ անբացատրելի հատկությունը` նայել ինձ հայելու մեջ եւ ասել. «Այ քեզ խոզ: Դու կեղտի կտոր ես»,- խոստովանել է Թայսոնը: Այնուհետեւ բռնցքամարտիկը բացել է հոգին ու նշել, որ նախքան իր 4-ամյա դստեր մահը, նա զզվում էր մարդկանցից, բայց այդ սարսափելի դեպքից հետո, գիտակցել է, որ պետք է ծառայի եւ օգնի նրանց: «Երբեմն ինձ թվում էր, թե կորցրել եմ հավատս եւ հոգուս խորքում մի զգացում էր արթնանում, որ մյուս բոլոր մարդիկ պետք է մեռնեն, իսկ իմ դուստրը պետք է ինձ հետ լինի»-,ասել է նա ու ընդգծել, որ հիմա ֆինանսական բարեկեցության հարցերն իր համար երկրորդ պլան են մղվել:

«Ես ապրում եմ լավ տանը, էլիտար թաղամասում, բայց այդ բոլորը որեւէ նշանակություն չունի: Իմ կյանքը հիմա այլ է: Երբեմն ես անգամ ինձ չեմ ճանաչում»,- խոստովանել է Թայսոնը, միաժամանակ հավելելով, որ կյանքն իրեն լավ հարվածել է: «Սա դեռ պայքար է, բայց այս անգամ ես մտադիր եմ կռվել մինչեւ վերջ»,- հավաստիացրել է Թայսոնը:

Բռնցքամարտիկը խոստովանել է, որ արդեն 8 ամիս է բուսակեր է դարձել: «Դուք չեք հավատա, թե որքան էներգիա եմ ես ստանում: Միսն ինձ համար թույն է դարձել»,- ասել է նա: Այնուհետեւ խոսելով իր մեղքերի մասին Թայսոնն ընդգծել է, որ պետք է մեռած լիներ: «Ես միայն գիտեմ, որ չպետք է այստեղ լինեի: Ես պետք է նստած լինեի բանտում` սպանության համար: Ես պետք է մեռած լինեի, ՁԻԱՀ-ով հիվանդ լինեի կամ էլի ինչ-որ բան: Ես երբեք չեմ մտածել, որ կհասնեմ 25 տարեկան հասակի»,- ասել է նա:

«Հավատացեք ինձ, ես չեմ չափազանցնում: Ես ուսումնասիրել եմ բոլոր բռնցքամարտիկներին իմ մենեջերի տանը եւ գիտես, այդ մանեմարտերում այնքան չարություն կա: Ջեյք Լամոթ, Հենրի Արմսթրոնգ« Կարմեն բազիլիո, Շուգա Ռեյ: Աստված իմ, նա չարության մարմնացում էր: Բայց բոլորից շատ Ջեք Ջեփսին: Այս տղաները հասկացնել էին տալիս, որ ցանկանում են սպանել քեզ եւ հարվածում էին, հարվածում ու հարվածում: Ջեք Դեփսին ցանկանում էր հանել քո աչքը, ջարդել ծնոտը, ոսկորները: Ես հենց դա եմ սովորել նրանից»,- ասել է Թայսոնը:

Նյութը պատրաստեց 1or.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
КСИР Ирана представил свою подземную ракетную базу Трамп готовит более 100 указов с первого дня пребывания в Белом доме Honda показала прототипы своих будущих серийных электромобилейУченые выяснили, чем питались люди 780 тыс. лет назадКатоликос Арам Первый поздравил Джозефа Ауна с избранием на пост президента Ливана РИА Новости: Авиарейсы из Москвы и Еревана в Саратов были перенаправлены на запасные аэродромы В давке в знаменитой мечети Омейядов в Дамаске погибли 4 человека, 16 получили раненияЭнтони Хопкинс выступил с трогательным посланием после потери дома в результате разрушительных лесных пожаров в Лос-АнджелесеТурция назначила нового посла в АзербайджанеПлемянники экс-мэра Дилижана за 16 тысяч долларов поспособствовали отчуждению земли своему знакомому Турцию разъярило возможное присутствие французских сил на сирийской границеПрезидент США Джо Байден в среду выступит с прощальной речьюЧисло жертв пожара в Лос-Анджелесе увеличилось: губернатор призвал провести расследованиеНа Кубани вдвое выросло число дельфинов, погибших из-за разлива нефтепродуктов в Черном мореАэропорты Казани, Нижнекамска и Ульяновска в РФ временно приостановили работуПрезидент Литвы назвал Калининградскую область исторической частью страныШольц блокирует дополнительные поставки оружия Киеву на €3 млрдКанада направит в Калифорнию для борьбы с огнем 250 пожарныхТрамп заявил о подготовке встречи с ПутинымЧисло жертв пожаров в Лос-Анджелесе увеличилось по меньшей мере до 10 человекПостоянный докладчик Европарламента по Армении приветствовала старт процесса по вступлению РА в ЕСJPMorgan удвоил оценку застрахованного ущерба от пожаров в Лос-АнджелесеЕС рекомендовал авиакомпаниям мира не летать в Россию после катастрофы азербайджанского лайнера«Реал» победил «Мальорку» и в финале сыграет с «Барселоной» В охваченном пожарами Лос-Анджелесе задержали подозреваемого в поджогеАрмянский эксперт: Азербайджан никогда не готовился к мируТрамп пообещал обнародовать доклад о неопознанных дронах в СШАЦена фьючерса на золото поднималась выше $2 700 за тройскую унциюАрмения сохранила 74-е место в мировом рейтинге паспортов Более 2000 детей со всей России, а также из Армении, Пакистана, Таджикистана и Узбекистана встретили Новый год в «Артеке» Лукас Селараян официально присоединился к «Бельграно»: он в тройке самых дорогих игроков клуба В Армянском музее Москвы пройдут лекции о Вардгесе Суренянце и Артавазде Пелешяне В Ереване у станции метро «Шенгавит» обнаружено тело мужчины Сегодня.ру: Армению ждет новая эскалация и потеря новых территорий Более 800 родителей израильских солдат обвинили Нетаньяху в безответственном риске жизнями их детейПарламент Ливана избрал 14-м президентом страны командующего вооруженными силами, генерала Джозефа АунаИранский генерал обвинил Россию в том, что она не остановила продвижение повстанцев в СирииДепутат Европарламента: Планы Алиева нарушают суверенитет Армении и международное правоИ в регионах Армении стоимость проезда в общественном транспорте может повыситьсяРоман Григорян стал победителем турнира по шахматам «Рождественский Рапид – 2025» Тигран Назарян из Омска стал лауреатом Рождественского фестиваля творчества Исилькульской епархии РПЦ Медведев: Не удивлюсь, если сбривший бороду Пашинян вспомнит, что Армения – член ОДКБ В Армении с 4 февраля по 18 апреля пройдут учебные сборы резервистов Погода в Армении Министр: Проект вторичного продления срока эксплуатации Армянской АЭС реализуется успешно Правительство Армении освободило две компании от уплаты таможенных пошлин Умер российский стример Спокойнич: подробности, причины, последние дни В Японии на аукционе продали гигантского тунца за 1,3 млн долларов Тему асфальта тоже «бросают к ногам»: «Паст»Ожидаются новые увольнения: «Паст»
Самое популярное