Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Նիկոլ Փաշինյան անձամբ է բարձրաձայնում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտության մասին, խորհրդարանական ընդդիմությունն էլ «կրակն է ընկել» իր պատգամավորի՝ Գեղամ Նազարյանի ձեռքը։ Նազարյանի նկատմամբ «Հայաստան» խմբակցությունում վաղուց կասկածներ են առաջացել, որ համագործակցում է «Քաղպայմանագրի» հետ։ Օրեր առաջ էլ նա ԱԺ նախագահի հետ Վիետնամ էր մեկնել։ Համացանցում տարածված լուսանկարից և վերջին հարցազրույցում հնչեցրած խոսքերից հետո «Հայաստան» խմբակցությունում որոշել են քննարկել նրա հարցը։

Նազարյանն օրերս հայտարարել էր, թե Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա։ «Ի՞նչ ա նշանակում՝ էկել ենք խորհրդարան, որ հեռացնենք: Այսինքն՝ խորհրդարանում ինչ-որ սամբոյի պրիոմ պտի անեինք՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնեի՞նք: Պտի իմպիչմենտ անեք, իմպիչմենտի ժամանակ էլ մեծամասնությունը պտի անցնի քո կողմը: Դրա համար պետք ա աշխատանք տանել՝ իրանց համոզես, որ իրանք սխալ են էղել և պիտի անցնեն քո կողմը»,- ասել էր պատգամավորը:

«Հայաստան» խմբակցությունից Ագնես Խամոյանն էր հայտարարել, թե Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունն իր անձնական ընկալումներն են, որը, բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ «Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը», - գրել էր Խամոյանը:

Երեկ նաև Ռոբերտ Քոչարյանն է միացել «խրախճանքին», նշել, որ մոտակա օրերին քննարկելու են Գեղամ Նազարյանի վարքագծի հարցը։ «Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց երբ ֆրակցիայից մեկը կարծիքներ է ասում, որոնք ֆրակցիայի մոտեցմանը հակառակ են, պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, փոխել է կարծիքը, ապա ինքն ի վիճակի է նաև լքել ֆրակցիան։ Մանդատից հրաժարումը տվյալ դեպքում պատգամավորի բարոյական մոտեցման հարցն է։ Մենք մոտակա օրերը քննարկելու ենք այդ հարցը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Ընդդիմությունն, իհարկե, Նազարյանին չի կարողանա հեռացնել, առավելագույնը, ստիպի, որ դառնա անկախ պատգամավոր։ ԱԺ-ում նույնիսկ կատակում են, թե «տրանսֆերային պատուհան» է բացվել, Աղազարյանին կարող են փոխանակել Նազարյանի հետ։ 

Սերինե Մկրտչյան

Ինչ է պետք անել զորակոչից տարկետում ստանալու համարՀայաստան-Վրաստան խաղով պայմանավորված` փողոցներ են փակ լինելու․ այլ մանրամասներ ոստիկանությունիցՎրաստանի վարչապետը ժամանում է Երևան՝ ֆուտբոլային հանդիպումը դիտելու Մի խումբ օտարերկրացիներ ծեծել են մի քաղաքացու, փորձել նստեցնել մեքենաՀայաստանն 87-րդն է, Ֆինլանդիան՝ առաջինը 9 բալի փոխարեն՝ 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբՆորից անձրև կլինի, հնարավոր է ամպրոպ․ ինչ եղանակ կլինիՆոր կարգավորումներ՝ 16-18 տարեկանների համարԿենդանակերպի այս 4 նշանները հզոր վերածնունդ կզգան 2025 թվականի գարնանըՀրդեհ է բռնկվել մարդատար գնացքում, ժամանել է հրշեջների 2 հաշվարկԱզգերի լիգա․ Հայաստան - Վրաստան հանդիպման անոնսX սոցիալական ցանցը ներգրավել է գրեթե 1 միլիարդ դոլարՓաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում Արտակարգ դեպք, սննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնաuվածքներ է ստացելԱրցախցի երիտասարդին ծեծող ոստիկաններին կպատժե՞ն Ալավերդին՝ դաս բոլոր ընդդիմադիր ուժերի համար Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ»Արտակարգ դեպք, մանկահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցԱրևմուտքը պատրաստվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ Հայաստանում Ինչո՞ւ Բաքուն հրաժարվեց AZAL-ի կործանման վերաբերյալ Ռուսաստանին ներկայացրած վերջնագրիցՀայաստանում պատերա՞զմ կլինի. ԵՄ–ի դիտորդներն արդեն հանդերձավորվում են. ի՞նչ է դա նշանակումԻ՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ»Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածելՀայաստանը նախապատրաստում է կովկասյան նշանակության հանրաքվե«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԹվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ»Կիևում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը․ պատմության այս օրը (20 մարտ)Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՌուսական օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառըԽաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ»Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. տեղը Սաուդյան Արաբիան է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԱդրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահՉեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում
Ամենադիտված