Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

stolicas.suն «Ալեքսանդր Կոց. Սիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը» վերնագրով հոդվածում մեջբերել է ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցի հոդվածը Տելեգրամի իր ալիքում. «Թվում է՝ որտեղ է Թբիլիսին, որտեղ՝ Հալեպը։ Ինչպե՞ս կարող են Անդրկովկասի իրադարձությունները կապված լինել Մերձավոր Արևելքի հետ: Գուցե և կապված չեն, բայց ժամանակակից համաշխարհային քաղաքականության մեջ վերջին բանը, որին կարելի է հավատալ, պատահականություններն են: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա Սիրիային ու Վրաստանին, ապա ես միայն մեկ հարց ունեմ՝ ո՞վ է լինելու հաջորդը։ Էլ որտե՞ղ է «կոլեկտիվ Արևմուտքը» Ռուսաստանի համար երկրորդ, երրորդ, չորրորդ ճակատ բացելու: Հիշեք իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հոկտեմբերյան հայտարարությունները արևմտյան երկրներից մեկի պաշտոնյայի գայթակղիչ առաջարկի մասին։ Նրա խոսքով, Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ակնարկել են, որ լավ կլինի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, երեք չորս օր դիմանալ և անցնել պարտիզանական պատերազմի, և դրան անպայման կաջակցեն «հարգելի գործընկերները»։

Ակնհայտ է, որ Վրաստանում կայացած ընտրություններից հետո այդ ծրագիրը դատապարտված է ձախողման: Եթե, իհարկե, չօգտագործվեն լսող խամաճիկներին իշխանության բերելու հին, ապացուցված մեթոդները: Եվ քանի որ ընտրությունները ձախողվեցին, ինչպես Մոլդովայում, ուրեմն՝ փողոցը կօգնի։ Եթե վրացական Մայդանը հաղթի, ապա այդ լավությունը, հավանաբար, պետք է հատուցվի վրացի զինվորների կյանքերով։ Իրավիճակը Սիրիայում ավելի ակնհայտ է: Մենք չենք կարող պարզապես մի կողմ թողնել այն, ինչ այնտեղ կատարվում է և դրա մեղքը բարդել պաշտոնական Դամասկոսի վրա՝ ասելով, թե դա ձեր երկրն է, ինքներդ գլուխ հանեք: Ասադի սեփական հնարավորությունները մեզ քաջ հայտնի են: Իսկ, ահա, Արևմուտքը փորձում է մեկ կրակոցով մի քանի նապաստակ սպանել։ Մի կողմից՝ նա հույս ունի մեր ռեսուրսները շեղել հիմնական ուղղությունից՝ Հյուսիսային ռազմական շրջանից։ Մյուս կողմից՝ վտանգի տակ է դրվում տարածաշրջանում մեր հիմնական (կամ նույնիսկ միակ) լոգիստիկ հանգույցը:

Տարտուսում գտնվող ռազմածովային բազան և Խմեյմիմի ավիաբազան պարզապես մեր նավերի և ինքնաթիռների, այսպես ասած, տեղակայման վայր չեն։ Այդ կետերի միջոցով մենք մեր գործունեությունն ենք իրականացնում ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Աֆրիկայում՝ միաժամանակ ապահովելով, ի թիվս այլ բաների, պայքարը Արևմուտքի կողմից պարտադրված գլոբալ մեկուսացման դեմ։ Եթե մենք կորցնենք այդ լոգիստիկ հանգույցը, ապա Միջերկրական ծովում ոչ ոք մեզ մի բաժակ քաղցրահամ ջուր չի տա։ Առավել ևս, թռիչքուղի չի ապահովի մեր ռազմատրանսպորտային ինքնաթիռների համար։ Դա նշանակում է, որ սև մայրցամաքի մեր բոլոր նախագծերը պետք է, եթե ոչ կրճատվեն, ապա գոնե վերանայվեն: Իհարկե, հին վերքերը բացելը տեղի է ունենում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին: Արևմուտքը ռազմաճակատի շատ հատվածներում մեր հաջողությունները համարում է անձնական ձախողում։ Եվ կիրառվում են Ռուսաստանի Դաշնության վրա ազդեցության նոր մեխանիզմներ՝ փորձելով պոկել մեր ռեսուրսները։ Եվ մեր աշխարհաքաղաքական հակառակորդները նման գործիքների առատություն ունեն։ Եթե Վրաստանի և Սիրիայի հետ չստացվի, ապա Հայաստանին կարելի է գործարկել:

Ավելին, Իրանն այժմ, ըստ ամենայնի, լրջորեն շեղված է լինելու։ Ղազախստանի հետ կա փորձարկված տարբերակ: Հալեպում քարոզչամեքենան արդեն լիարժեք գործում է Կենտրոնական Ասիայի թիրախային լսարանի հետ, այսինքն՝ տեսեք, թե որքան հեշտ է ամեն ինչ վերցնել մեր ձեռքը: Եվ որքան ուժեղանան մեր դիրքերը Ուկրաինայում, այնքան շատ նման հրդեհներ կբռնկվեն մեր երկրի շուրջը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմից մնացած նռնակ են գտելՆախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունիցՌուսական դպրոցներից մեկում մկնդեղից 5 երեխա է թունավորվելԻրանը նշել է՝ որ դեպքում դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրիցՄոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ինչպե՞ս է տեղի ունենալու Թրամփի երդմնակալությունը Չինաստանում տղամարդուն մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար մահապատժի են ենթարկել «Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ». Ելենա Բորիսենկո Հաջորդ տասնամյակում աշխարհում կլինի 5 տրիլիոնատեր. Oxfam Փարիզի օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկներին տրված մեդալները ժանգոտվել են Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) TikTok-ի աշխատանքն ԱՄՆ-ում վերականգնվում է Թրամփն օգնականներին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ. CNN Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ Աբովյանի Զինկոմիսարիատի մոտ մի խումբ կանանց միջև ծեծկռտուք է եղել, օգտագործվել են նաև քարեր«Ինստագրամ»-ը ներկայացրել է CapCut-ին համարժեք հավելված Բիթքոինի արժեքը գերազանցել է պատմական առավելագույնըԵրևան-Կապան չվերթը չեղարկվել է․ ի՞նչ է հայտնի Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են. քարոզարշավը կսկսվի մարտի 15-ից 37 ոստիկան ազատվել է աշխատանքիցՎրաստանում մի քանի մարդ է մահացել «խոզի գրիպից» Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՌԴ օդանավակայաններում կրկին սահմանափակումներ են մտցվելՌեալը ջախջախեց Լաս Պալմասին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուներըՀայաստանի շախմատի առաջնություն․ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձնյա առաջատար Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել երկու հանցագործի արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը Լավ լուր` Խնայբանկում գումար ունեցողների համարՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են մեդալներով Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում37-ամյա Հրանուշ Գ․-ն մահացավ«Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը ավտոմատ կերպով վերընտրվել է ակումբի նախագահի պաշտոնում ՆԳՆ-ն խստորեն զգուշացնում էԴատախազ Պետրոս Պետրոսյանը լքեց քննչական կոմիտենՀայաստանը Թուրքիային երկու անձ է արտահանձնել. վատ մեսիջ՝ ԵրևանիցԹրամփը սպառնում է Իրանին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ՔՊ-ին հանձնարարել են աղավաղել պատմությունը «Mercedes»-ը բախվել է սալիկներին, ամուսիններին մեքենայից դուրս են բերել փրկարարները․ նոր մանրամասներԾանոթ ու միաժամանակ անհայտ … տասհնգյակ խաղ ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. նա ԱԺ-ում երդում տվեց «Ռուսաստանը պետք է հայտարարի, որ հավակնում է Վրաստանով և Հայաստանով դեպի Իրան միջանցքի»««Երևանին ու Մոսկվային կռվեցնել». Արևմուտքը կկարողանա՞ Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանին» Մահացած ռուս գործարարի ընտանիքը դատի է տվել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին՝ պահանջելով 1,5 միլիարդ ռուբլի Ադրբեջանական բանակը գրավել է Քարվաճառի շրջանի 14 բնակավայր․ պատմության այս օրը (20 հունվար)Ռուսաստանում 9 հարկանի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ զոհերի թվում երեխաներ կան Մարզերում արտակարգ իրավիճակ է․ 30 քաղաքացու օգնություն է ցուցաբերվելՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար 9-ամյա աղջիկ է մահացել ՌԴ-ում
Ամենադիտված