Չկրակված պարկուճները վերածվել են արվեստի գործերի
ՄՇԱԿՈՒՅԹ![Չկրակված պարկուճները վերածվել են արվեստի գործերի](/timthumb.php?src=disc/07-12-24/8ce5669197c16e5cd412ea499a08dc02.jpg&w=780)
Այս օրերին «Արվեստը՝ հանուն խաղաղության» խորագիրը կրող մի քանի ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գտնվում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը:
Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են: Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների տեսքով: Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը:
Նշենք, որ միջազգային ֆորմատում առաջին անգամ ցուցադրվում են արվեստագետի քանդակները՝ 9 կտոր քանդակներ, որոնք ցուցադրվում են՝ «Զսպենք չարության պարկուճը» խորագրի ներքո:
Որքան էլ մոդեռն ու ժամանակակից են զարդերը, այնուամնեայնիվ դրանց նայելիս առաջինն աչքի է ընկնում հայկականությունը, ինչը, իհարկե, իր տեղն ունի հայ արվեստն ու հայկականը միջազգային հարթակներում առավել ճանաչելի դարձնելու գործում:
«Մշակութային այս երկխոսությունը համաշխարհային ագրեսիան արվեստով զսպելու լավագույն ձևերից է»,– նշում է Արտակը մեզ հետ զրույցում։