Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր 2024 թվականի հայտարարագիրը պետք է ներկայացնեն մինչև 2025-ի մայիսի 1-ը: Այս տարվանից պետությանը պետք է հաշվետու լինեն, թե որքան գումար են աշխատում, որտեղից և ինչ միջոցով։

Այսուհետև եկամուտների հայտարարագիրը ՊԵԿ ներկայացվելու է տարին մեկ անգամ։

2023 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել և 2024 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածով սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածում ենթակա փոփոխություններն ու լրացումները:

Կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել է, որ «եկամտային հարկի տարեկան հաշվարկներ՝ հայտարարագրեր չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ պարտավորվում են Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ՝ հայտարարագրեր»։



«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2025-ի մինչև մայիսի 1-ը ներառյալ անձը հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե`

2024 թվականի ընթացքում համարվել է վարձու աշխատող,

2024 թվականի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ,

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն,

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից,

2024 թվականի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու,

2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

2023 թվականի համար հանդիսացել է հայտարարագիր ներկայացնող:

2026 թվականից հայտարարագիր կներկայացնեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ նրանից՝ գրանցված աշխատող են, թե ոչ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Սևակը ընտանիքի կրտսեր որդին էր․ մանրամասներԶինծառայողի դի է հայտնաբերվել Իրանը մնում է Մերձավոր Արևելքում անկայունության միակ աղբյուրը. Ռուբիո Սաուդյան Արաբիան միջնորդ կլինի ՌԴ-ԱՄՆ, այնուհետ՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններում Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող Ուկրաինան ոչինչ չգիտեր Սաուդյան Արաբիայի բանակցությունների մասին և չի ճանաչի դրանք․ Զելենսկի Լավրովը հայտարարել է Ուկրաինային տարածքային զիջումներ անելու անհնարինության մասին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ ո՞վ է նա Որ հասցեներում ջուր չի լինի «Փեթակի» խաչմերուկում բախվել են «Chevrolet» ու «Nissan X-Terra»-ն 37-ամյա Արթուր Ա․-ն կյանքից հեռացավԹենիսիստ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է դասակարգման աղյուսակում Ո՞վ է Նոր Հաճնում ինքնասպան եղած տղամարդըՀարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետը Ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով. սպասվում են ձյան տեղումներԻջևանի Կայանավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել ուկրաինական տարածքում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … զիկկուրատներԱյսօր առանց տեղումների եղանակ է սպասվում ««Մենք չափազանց բարի ենք եղել նրանց նկատմամբ». ինչո՞ւ են Ալիևն ու Փաշինյանն այդքան ատում Ռուսաստանը» «Փաշինյանի ստոկհոլմյա՞ն համախտանիշը, թե՞ դավաճանություն Հայաստանին»Մյունխենում Փաշինյանը հանդիպել է միայն յուրային սփյուռքահայերինՄյունխենում Հայաստանի հարցը քննարկել են առանց մեզ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 6 հոգանոց ընտանիք է հոսպիտալացվելՆոր մարտահրավեր Աբխազիայում. Գունբայի մրցակիցը թուրքամետ գործիչն է Հայաստանի Վեդու շրջանի տարածքում խփվել է ադրբեջանական МиГ-21 ինքնաթիռը․ պատմության այս օրը (17 փետրվար)«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարում էՌԴ ՊՆ-ն՝ ծանր գիշերվա մասինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում. Աբրահամյան 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՀայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի Պարգը Դոլարը զիջում է դիրքերըՄահացել է Ավետիք ԻշխանյանըՀոսանքազրկումներ` Երևանում և մարզերում Լարսը փակվեցՄասկը հայտնել է, որ երկուշաբթի կներկայացվի «Երկրի վրա ամենախելացի արհեստական ​​բանականությունը» Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Audi» մակնիշի ավտոմեքենայում Իսրայելն ու Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած՝ դիմակայելու Իրանի սպառնալիքին․ Նեթանյահու Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Ավստրիայում սիրիացին, «Ալլահ աքբար» բղավելով, դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ Ամերիկացի բլոգերը հայտնել է «Մասկի 13-րդ երեխային» լույս աշխարհ բերելու մասինՄեծ Բրիտանիան 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պողպատի արդյունաբերության մեջ՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի Կենդանակերպի խորագիր. ի՞նչ է ասցենդենտը եւ ինչո՞ւ է այն այդքան կարեւոր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիրը չի պաշտպանում Ուկրաինայի շահերը «Ռեալ»-ը կբողոքարկի Բելինգհեմի կարմիր քարտը Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ ԱՄՆ-ն Իսրայել է առաքել ավելի քան 900 կգ քաշով MK-84 ռումբերի խմբաքանակ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի կnրուստները գերազանցում են 61 հազարը․ ՌԴ ՊՆ Թրամփը ցանկացած պահի կարող է այցելել Ռուսաստան. Պեսկով
Ամենադիտված