TikTok-ի աշխատանքն ԱՄՆ-ում վերականգնվում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
TikTok սոցիալական հարթակի աշխատանքը Միացյալ Նահանգներում վերականգնվում է այն բանից հետո, երբ փոփոխություն կատարվեց վերջինիս գործունեությունը ԱՄՆ-ում արգելելու մասին որոշման մեջ։ Այս մասին պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է TikTok-ի ղեկավարությունը։
Փոփոխությունը կատարվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման կստորագրի, որով արգելքի որոշումը կհետաձգվի, հենց որ հունվարի քսանին անցնի իր նախագահական լիազորությունների ամբողջական կատարմանը։ «Մենք շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հստակության եւ հավաստիացումների համար, որ որեւէ խնդրի առաջ չենք կանգնի եւ TikTok-ը հասանելի կլինի 170 միլիոն ամերիկացիների համար ու թույլ կտա, որ ավելի քան յոթ միլիոն փոքր ձեռնարկություն շարունակի ծաղկել»,- ասված է հայտարարության մեջ։