Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Վեդու շրջանի տարածքում խփվել է ադրբեջանական МиГ-21 ինքնաթիռը․ պատմության այս օրը (17 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բարության ինքնաբուխ արտահայտման համաշխարհային օր, Կոսովո՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ուսանողական ջոկատների օր, Հին Հռոմ՝ Կվիրինալին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

440– վախճանվել է Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ Մեսրոպ Մաշտոցը։

1824 – ծնվել է դրամագետ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ Կղեմես Սիպիլյանը, որը շրջագայելով Հայաստանի, Անդրկովկասի, Պարսկաստանի, Փոքր Ասիայի, Միջագետքի և Կիլիկիայի մի շարք վայրերում հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամները, դրամագիտական նյութեր և այլ հնություններ։

1885 –ծնվել է դերասանուհի Նինա Մանուչարյանը:

1887– ծնվել է նշանավոր լեզվաբան, լեզվագետ Գրիգոր Ղափանցյանը։

1919 –վախճանվել է Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից Աղասի Շահինյանը:

1924 – ծնվել է Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը։

1945 –ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը:

1947 –ծնվել է դերասան Լևոն Շարաֆյանը:

1947 —ԽՍՀՄ-ում սկսվել է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

1950 –վախճանվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բրազիլիայի հետ:

1994 –վախճանվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը:

-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հետախուզական  Су-24МР-ին ուղեկցելիս Հայաստանի Վեդու շրջանի տարածքում խփվել է ադրբեջանակն МиГ-21 ինքնաթիռը, օդաչուն կատապուլտվել է և գերի ընկել:

2003- Երևանում տեղի է ունեցել նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ու իր աջակիցների  վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքը:

2006-Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան է դարձել իշխող կոալիցիայի կողմից առաջադրված Արմեն Հարությունյանը, որը մինչ այդ Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտորն էր:

2011- ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»:

2015-Բերման են ենթարկվել ԲՀԿ-ի մոտ երկու տասնյակ անդամներ:

2020- Հանկարծամահ է եղել անվանի լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1454 —Բուրգունդիայի հերցոգ Ֆիլիպ 3-րդ Բարին տվել է Ֆազանի երդումը և պարտավորվել մասնակցել Հռոմի պապի նախատեսվող խաչակրաց արշավանքին:

1500 —տեղի է ունեցել ճակատամարտ Հեմմինգշտեդտի մոտ, որի ժամանակ դանիական թագավորական բանակը ջախջախվել է Դիտմարշենի հանրապետության գյուղացիական աշխարհազորի կողմից:

1600 —ըստ աշխարհիկ դատարանի որոշման Ջորդանո Բրունոյին հանձնել են ինկվիզիցիային, որպեսզի այրեն Փարիզի Ծաղիկների հրապարակում, որը և տեղի է ունեցել:

1673– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան Մոլիերը։

1720 —Իսպանիայի և Քառյակ դաշինքի միջև կնքվել է Հաագայի հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել Քառյակ դաշինքի պատերազմին:

1781 —ծնվել է ֆրանսիացի բժիշկ Ռենե Լաեննիկը, որը հայտնագործել է ստետոսկոպը և հանդիսանում է բժշկության մեջ կլինիկո-անատոմիական հետազոտման մեթոդի հիմնադիրներից մեկը:

 1792 –ծնվել է Ռուսաստանի եվրոպական հատվածը և Սկանդինավիան ուսումնասիրող Կարլ Էռնստ ֆոն Բերը, որը հանդիսանում է սաղմնաբանության հիմնադիրը:

1796 —ծնվել է գերմանացի Ճապոնիայի հետազոտող Ֆիլլիպ Ֆրանց ֆոն Զիբոլդը:

1814 —Մորմանի մոտ Նապոլեոնի բանակը ջախջախել է գրաֆ Պալենի ղեկավարած ռուսական բանակին:

1852 —Սանկտ-Պետերբուրգում բացվել է էրմիտաժը:

1864 —տեղի է ունեցել սուզանավի առաջին մարտական օգտագործման հաջողված դեպքը. Չարլտոնի նավահանգստում Կոնֆեդերացիայի «Հանլի» սուզանավը խորտակել է Միության «Հաուսատոնիկ» ռազմանավը:

1877 —ծնվել է ֆրանսիացի զինվորական և քաղաքական գործիչ Անդրե Մաժինոն:

1904 – Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացել է Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերայի առաջնախաղը։

1968 – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվել է Բասկետբոլի փառքի սրահը։

1979 –Չինաստանի ժողովրադա-ազատագրական բանակը ներխուժել է Վիետնամ, սկսվել է վիետնամա-չինական պատերազմը։

1993 —հիմնադրվել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը:

2003 –վախճանվել է խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Իզրայիլ Գոլդշտեյնը:

2008 – Կոսովոն հայտարարել է իր անկախությունը Սերբիայից։

2024 —Ռուս–ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսները գրավել են փլատակների վերածված Ավդեևկան, որի համար մարտեր են ընթացել երկու տարի:

Կ. Խաչիկյան

Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Ինչ է պետք անել զորակոչից տարկետում ստանալու համարՀայաստան-Վրաստան խաղով պայմանավորված` փողոցներ են փակ լինելու․ այլ մանրամասներ ոստիկանությունիցՎրաստանի վարչապետը ժամանում է Երևան՝ ֆուտբոլային հանդիպումը դիտելու Մի խումբ օտարերկրացիներ ծեծել են մի քաղաքացու, փորձել նստեցնել մեքենաՀայաստանն 87-րդն է, Ֆինլանդիան՝ առաջինը 9 բալի փոխարեն՝ 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբՆորից անձրև կլինի, հնարավոր է ամպրոպ․ ինչ եղանակ կլինիՆոր կարգավորումներ՝ 16-18 տարեկանների համարԿենդանակերպի այս 4 նշանները հզոր վերածնունդ կզգան 2025 թվականի գարնանըՀրդեհ է բռնկվել մարդատար գնացքում, ժամանել է հրշեջների 2 հաշվարկԱզգերի լիգա․ Հայաստան - Վրաստան հանդիպման անոնսX սոցիալական ցանցը ներգրավել է գրեթե 1 միլիարդ դոլարՓաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում Արտակարգ դեպք, սննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնաuվածքներ է ստացելԱրցախցի երիտասարդին ծեծող ոստիկաններին կպատժե՞ն Ալավերդին՝ դաս բոլոր ընդդիմադիր ուժերի համար Ուրախ զեկույցներ անորոշության մշուշում. ցանկացած լավատեսություն վաղաժամ է թվում. «Փաստ»Արտակարգ դեպք, մանկահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցԱրևմուտքը պատրաստվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ Հայաստանում Ինչո՞ւ Բաքուն հրաժարվեց AZAL-ի կործանման վերաբերյալ Ռուսաստանին ներկայացրած վերջնագրիցՀայաստանում պատերա՞զմ կլինի. ԵՄ–ի դիտորդներն արդեն հանդերձավորվում են. ի՞նչ է դա նշանակումԻ՞նչ է թաքնված Հայաստանի իշխանությունների համառ լռության տակ. «Փաստ»Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածելՀայաստանը նախապատրաստում է կովկասյան նշանակության հանրաքվե«Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, մեզ մոտ կրակոցներ չկան». Միքայել Եգանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԹվային տիրույթում այլընտրանքներ ունենալու անհրաժեշտությունը. «Փաստ»Կիևում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը․ պատմության այս օրը (20 մարտ)Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՌուսական օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառըԽաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ»Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. տեղը Սաուդյան Արաբիան է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԱդրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ Աշտարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են հայտնաբերվել (տեսանյութ)Պատրաստ եմ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորումՉնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՔլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը. ՊԵԿ նախագահՉեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ
Ամենադիտված