Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը նոր՝ ավելի կրեատիվ բևեռ կձևավորի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ կուսակցությունների ղեկավարների հետ: Այսօր տեղի է ունեցել «Դեմոկրատական այլընտրանք» քաղաքական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման եղանակները:

Կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ առկա մտահոգությունների, երկիրը ճգնաժամից դուրս բերելու հարցերում կուսակցության և ՀՀ նախագահի մոտեցումներում բազմաթիվ ընդհանրություններ կան: Խոսքը մասնավորապես՝ գործող կառավարության հրաժարականի, ժամանակավոր կառավարության ձևավորման մեխանիզների և նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին է:

Ինչ վերաբերում է բովանդակային հարցերին, ապա Սուրենյանցի կարծիքով, դրան պետք է հասնել քաղաքական կուսակցությունների ավելի մեծ կոնսենսուս ապահովելու դեպքում: Խոսելով ներկա ներքաղաքական զարգացումների մասին Ս. Սուրենյանցը նշեց, որ, թեև ընդդիմության հանրաավաքները մարդաշատ չեն, սակայն, իր կարծիքով՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հրաժարականի հարցում կա համազգային կոնսենսուս:Нет описания.

 «Քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, փողոցում ակտիվ պայքարող և դեռևս պասիվություն ցուցաբերող քաղաքացիների ստվար մասը կարծում են, որ կառավարությունը ձախողել է և պետք է հեռանա: Այլ խնդիր է հետնիկոլական Հայաստանի իշխանական կոնֆիգուրացիայի, իշխանության փոխանցման մեխանիզմների, արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմների հետ կապված հարցերը, որոնց շրջանակներում կարող են լինել տարբեր մոտեցումներ: Եվ դա շատ բնական է թե՛ 17 կուսակցությունների ներսում և թե՛ այդ ձևաչափից դուրս գործունեություն ծավալողների շրջանում: Ամեն դեպքում նշածս հարցում առայժմ միասնական մոտեցում ես չեմ տեսնում և դեռևս չկա նաև այնպիսի օրակարգ, որի շուրջ տեղի ունենա հասարակական կոսոլիդացիա»,- ասաց Ս.Սուրենյանցը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ հասարակությանը ամենաշատը հետաքրքրում է, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո: Եվ, քանի դեռ ապագան տեսանելի չէ, բնական է հասարակությունը կշարունակի պասիվ դիտորդի դերում հանդես գալ:

«Խնդիրը ոչ թե հասարակության, այլ քաղաքական կուսակցությունների կողմից առաջարկվող ձևաչափերի և օրակարգերի մեջ է: Ուստի մենք պետք է կարողանանք «Նիկո՛լ, հեռացիր» կարգախոսից բացի, հասարակությանը ներկայանալ հստակ ծրագրերով, ապագայի տեսլականով, որովհետև հասարակությունը միայն այդ պարագայում կկոնսոլիդացվի:

Երկրորդը. ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ընդդիմությունը նոր ձևաչափեր, նոր քաղաքական բանաձևեր, նոր բովանդակություն պետք է մատուցի, որպեսզի տեղի ունեցող իրադարձությունները հասարակությունը նախկինների և ներկաների հակադրության տեսանկյունից չդիտարկի: Փորձը ցույց է տալիս, որ ներկա մեթոդներով հասարակության կոնսոլիդացիա ապահովել հնարավոր չէ: Խոսքս վերաբերում է թե՛ ձևաչափին ու քաղաքական բովանդակությանը, թե՛ մարտավարությանը: Որպես կուսակցություն, մենք պատրաստվում ենք հասարակությանը ներկայացնել նոր՝ ավելի կրեատիվ բևեռ ձևավորելու նախաձեռնություն, որը կներառի թ՛ե ձևաչափային, և՛ բովանդակային բաղադրիչներ, որը կարծում եմ կպատասխանի հասարակության շատ հարցերի։ Կապիտուլյանտ ռեժիմին հնարավոր է հեռացնել ոչ թե անցյալի օրակարգով, այլ՝ ապագային միտված` երկրի վերակառուցման տեսլականով»- ասաց Ս. Սուրենյանցը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Զոհվել է11 մարդ, փրկվել է 4-ը․ ՆԳՆԾանոթ ու միաժամանակ անհայտ … կարմիր փողով ՏՏ ատրճանակ Մեդվեդևը նշել է Եվրոպայի գլխավոր ռուսաֆոբներին «Հրաժեշտ Ղարաբաղի հետ» «Եվրոինտեգրացիան» վերածվում է Հայաստանի թուրքական կլանմանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կապված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մի sms էլ ՔՊ-ական պատգամավորը կստանա Փաշինյանի վերջի սկիզբը. զավակները խժռեցին հեղափոխությունը Հատուկ օպերացիա Երևանում․ ինչ է հայտնի «Քաղպայմանագրին» ջախջախեցին Փարաքարում և ԳյումրիումՋոկովիչը սենսացիոն պարտություն կրեց 19-ամյա Մենշիկից Miami Open-ի եզրափակչում Ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը․ պատմության այս օրը (31 մարտ)Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ Կրակոցներ՝ Սյունիքում․ տուն է վնասվել (լուսանկար)Հայաստանը նախատեսու՞մ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ–ի մեկնաբանությունը Լույս չի լինի 8 ժամ որոշ հասցեներում ջուր չի լինելուՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Ռուբեն Մխիթարյանը կմիանա Վարդան Ղուկասյանին ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսական ռուբլու բարձր փոխարժեքը՝ այսօրՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչպե՞ս բուլինգի ենթարկված փոքրիկ Գագան գրավեց ամբողջ աշխարհը Հորոսկոպ. ապրիլի գլխավոր աստղագուշակային իրադարձությունները Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվելՄեսսիի գոլի շնորհիվ «Ինտեր Մայամի»-ն հաղթել է «Ֆիլադելֆիա»-ին Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է տան տանիքը և ավտոտնակում կայանած «Opel»-ըԹրամփը միանգամայն վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցերԷրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Սպանություն՝ Չարենցավանում․ կա նաև 4 վիրավոր Աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Transfermarkt-իՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Որքան մարդ է մասնակցել Գյումրու և Փարաքարի ընտրություններին 17:00-ի դրությամբ Պարեկների կողմից ոստիկանություն տեղափոխված 3 քաղաքացիների մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ և կաթոցիչներ ՔՊ-ի վստահված անձը հրաժարվում է ցույց տալ իր պահած թղթերը․ վեճ տեղամասում Ահազանգ ենք ունեցել, որ 8 րդ համարի քվեաթերթիկը չի տրամադրվում մարդկանց Իմ ու թիմակիցներիս նկատմամբ որոշակի բաներ կա պլանավորված, փորձում են գյումրեցիներին ապակողմնորոշել Քիչ առաջ առեւանգված կանայք Գյումրու ոստիկանության բաժիններից որևէ մեկում չեն․ փաստաբան Քրեական ոստիկանության բաժնում է Անահիտ Խալաթյանը. Սոս Հակոբյան Առևանգել են «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուներից մեկին Պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի վարորդին Ժամը 14:00-ի դրությամբ քանի անձ է մասնակցել Գյումրիում և Փարաքարում ընտրություններին Գյումրիում տեղամասերից մեկում իրավիճակը լարվել է, ոստիկաններ են եկել Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատունԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբՓոխում է կողմնորոշումը. ինչո՞ւ է Հայաստանը ծրագրում անդամակցել Եվրամիությանըժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են. ՆԳՆ Եթե ինձ բանտարկեն էլ, էնտեղից կղեկավարեմ. Վարդան Ղուկասյան
Ամենադիտված