ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեդվեդևը նշել է Եվրոպայի գլխավոր ռուսաֆոբներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպացի քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, տառապում են ռուսաֆոբիայից: Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Ըստ նրա՝ ռուսաֆոբիան հոգեկան պաթոլոգիա է, որն առաջանում է Եվրոպայի կյանքի վրա Ռուսաստանի ազդեցության երկբևեռ աֆեկտիվ ուռճացումից։ Նա նշել է, որ այս վիճակն առաջանում է երկու փուլով՝ մոլագար և դեպրեսիվ։

«Բուժումը սիմպտոմատիկ է: Լավագույն թերապևտիկ ազդեցությունը նկատվել է ուժեղ հանգստացնող միջոցների ժամանակ, ինչպիսիք են «Կալիբրը», «Օնիքսը», «Իսկանդերը» և «Օրեշնիկ» հզոր հանգստացնող դեղամիջոցների համակցված օգտագործումը», - ասել է Մեդվեդևը:

Նա հավելել է, որ լուրջ դեպքերում հնարավոր է օգտագործել «միջուկային նեյրոէլպտիկներ, ինչպիսիք են Յարսը և Սարմատը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular