ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը նոր՝ ավելի կրեատիվ բևեռ կձևավորի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ կուսակցությունների ղեկավարների հետ: Այսօր տեղի է ունեցել «Դեմոկրատական այլընտրանք» քաղաքական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման եղանակները:

Կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ առկա մտահոգությունների, երկիրը ճգնաժամից դուրս բերելու հարցերում կուսակցության և ՀՀ նախագահի մոտեցումներում բազմաթիվ ընդհանրություններ կան: Խոսքը մասնավորապես՝ գործող կառավարության հրաժարականի, ժամանակավոր կառավարության ձևավորման մեխանիզների և նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին է:

Ինչ վերաբերում է բովանդակային հարցերին, ապա Սուրենյանցի կարծիքով, դրան պետք է հասնել քաղաքական կուսակցությունների ավելի մեծ կոնսենսուս ապահովելու դեպքում: Խոսելով ներկա ներքաղաքական զարգացումների մասին Ս. Սուրենյանցը նշեց, որ, թեև ընդդիմության հանրաավաքները մարդաշատ չեն, սակայն, իր կարծիքով՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հրաժարականի հարցում կա համազգային կոնսենսուս:Нет описания.

 «Քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, փողոցում ակտիվ պայքարող և դեռևս պասիվություն ցուցաբերող քաղաքացիների ստվար մասը կարծում են, որ կառավարությունը ձախողել է և պետք է հեռանա: Այլ խնդիր է հետնիկոլական Հայաստանի իշխանական կոնֆիգուրացիայի, իշխանության փոխանցման մեխանիզմների, արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմների հետ կապված հարցերը, որոնց շրջանակներում կարող են լինել տարբեր մոտեցումներ: Եվ դա շատ բնական է թե՛ 17 կուսակցությունների ներսում և թե՛ այդ ձևաչափից դուրս գործունեություն ծավալողների շրջանում: Ամեն դեպքում նշածս հարցում առայժմ միասնական մոտեցում ես չեմ տեսնում և դեռևս չկա նաև այնպիսի օրակարգ, որի շուրջ տեղի ունենա հասարակական կոսոլիդացիա»,- ասաց Ս.Սուրենյանցը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ հասարակությանը ամենաշատը հետաքրքրում է, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո: Եվ, քանի դեռ ապագան տեսանելի չէ, բնական է հասարակությունը կշարունակի պասիվ դիտորդի դերում հանդես գալ:

«Խնդիրը ոչ թե հասարակության, այլ քաղաքական կուսակցությունների կողմից առաջարկվող ձևաչափերի և օրակարգերի մեջ է: Ուստի մենք պետք է կարողանանք «Նիկո՛լ, հեռացիր» կարգախոսից բացի, հասարակությանը ներկայանալ հստակ ծրագրերով, ապագայի տեսլականով, որովհետև հասարակությունը միայն այդ պարագայում կկոնսոլիդացվի:

Երկրորդը. ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ընդդիմությունը նոր ձևաչափեր, նոր քաղաքական բանաձևեր, նոր բովանդակություն պետք է մատուցի, որպեսզի տեղի ունեցող իրադարձությունները հասարակությունը նախկինների և ներկաների հակադրության տեսանկյունից չդիտարկի: Փորձը ցույց է տալիս, որ ներկա մեթոդներով հասարակության կոնսոլիդացիա ապահովել հնարավոր չէ: Խոսքս վերաբերում է թե՛ ձևաչափին ու քաղաքական բովանդակությանը, թե՛ մարտավարությանը: Որպես կուսակցություն, մենք պատրաստվում ենք հասարակությանը ներկայացնել նոր՝ ավելի կրեատիվ բևեռ ձևավորելու նախաձեռնություն, որը կներառի թ՛ե ձևաչափային, և՛ բովանդակային բաղադրիչներ, որը կարծում եմ կպատասխանի հասարակության շատ հարցերի։ Կապիտուլյանտ ռեժիմին հնարավոր է հեռացնել ոչ թե անցյալի օրակարգով, այլ՝ ապագային միտված` երկրի վերակառուցման տեսլականով»- ասաց Ս. Սուրենյանցը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular