Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերբալ» մարմնավաճառության փաշինյանական պատկերացումը․ ո՞վ է գոռում առաջինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի բոլոր իշխանություններն էլ խնդիրներ են ունեցել մամուլի և լրագրողների հետ, եղել են նաև հալածանքներ, բռնություններ, աշխատանքի խոչընդոտման դեպքեր։ Սակայն լրագրող վարչապետով և բազմաթիվ լրագրողներով համալրված գործող վարչախումբը որոշել է գերազանցել նախորդներին՝ ԶԼՄ-ների հետ խնդիրներ ստեղծելու, լրագրողներին հետապնդելու հարցում։ Նախօրեին էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է կորցրել իր չափի զգացումը, լրագրողներին մեղադրել իշխանության հանդեպ ատելության քարոզ տանելու մեջ։

«Շատերը չեն կարողացել տարբերակել և գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ-մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երևան, որովհետև անբարոյական են․․․վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը»,- իր ելույթում ասել էր Ալեքսանյանը։

Սեփական խմբակցության պատգամավորներին ժամանակին «ուսապարկ» անվանած, այլ կուսակցության անդամ եղած ժամանակ էլ ԱԺ գործող նախագահին հայհոյանքներ հղած Ալեքսանյանից, թերևս, շատ բան սպասել պետք չէ։ Այն, ինչ նա անում է, անում է բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» պարագլուխ, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին դուր գալու համար։

Ալեքսանյանը, ըստ ամենայնի, նույնպիսի որակումներ կարող է տալ իր կուսակցութան վերին օղակներում հանգրվանած լրագրողների հասցեին, մանավանդ, որ վերջիններս երբեք էլ աչքի չեն ընկել պարկեշտ լրագրողական գործունեությամբ։ Փաշինյանական վարչախմբի հարաբերությունները լրագրողների հետ հարթ չեն տարիներ շարունակ, առաջիկայում էլ, հաստատապես չեն բարելավվելու։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ մամուլը սևացնելու, լրագրողներին հետապնդելու, ԶԼՄ-ների ֆինանսավորումը կրճատելու, իրեն քննադատող ԶԼՄ-ների հասցեին էլ սոցցանցային ու ֆեյքային գրոհներ կազմակերպելու հարցում։ Լրագրողական կազմակերպությունները շատ դեպքերում չէին էլ արձագանքում։ Վերջին դեպքով, իհարկե, ստիպված են եղել խիստ մի հայտարարություն տարածել, «ուսապարկի» վարքն էլ համարել ևս մեկ տագնապալի նախադեպ, որը կարող է խորացնել հասարակության մեջ առկա պառակտվածությունը, անհանդուրժողականությունն ու հայհոյախոսությունը։

Արմեն Բաբայան

Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին
Ամենադիտված