Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ ամենաանորակ ու վատ խորհրդարանն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող խմբակցությունը օրեր առաջ ԱԺ քննարկման ժամանակ մերժեց սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ հարցի քննարկումը։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

Անդրադառնալով ԱԺ քննարկումներին` քաղաքագետն ասաց․ ««Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը բարձրացրեց տարածքային ամբողջականության խախտման հարցերը, որին վարչապետը խուսափեց պատասխանել։ Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով խուսափեց այդ հարցերին պատասխանելուց։ Ադրբեջանը կարծես մերժել է հայկական կողմի առաջարկը՝ զորքերի հետքաշման վերաբերյալ։ Եվ կարծում եմ, որ առաջիկայում այս հարցով ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ կլինեն, որպեսզի արագ իրականացվեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օրերս էլ նաև Լավրովը նշեցին, որ իրենք հանդես են գալիս հայ-ադրբեջանական սահմանին անհապաղ սահմանազատում իրականացնելու հարցով։

Իմ համոզմամբ, Ռուսաստանը շահագրգռված է այս գործընթացով, որ Ադրբեջանին ԵԱՏՄ և ՀԱՊԿ բերի։ Բայց այստեղ կա մի նրբություն՝ չեն կարող այդ ռազմաքաղաքական և տնտեսական միության մեջ լինել երկրներ, որոնք միմյանց հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահմաններ։ Իսկ դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահմաններ ունենալու համար Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի իրականացվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որից հետո արդեն Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ և ՀԱՊԿ տեխնիկական հարց կլինի։»

Անդրադառնալով այսօրվա խորհրդարանի աշխատանքին` քաղաքագետն ասաց․ «Այս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ ամենաանորակ ու վատ խորհրդարանն է իր կազմով։ Մարդիկ են ընտրված, ովքեր մեծամասամբ քաղաքական ու պետական մտածելակերպ չունեն։ Նրանք մարդիկ են, ովքեր միայն էժանագին PR-ով ու պոպուլիզմով են զբաղված։ Նրանց մեծ մասին հենց դրա համար էլ բերել են խորհրդարան։ Այսօր մեր տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է, որից ուղղակիորեն տուժելու է նաև Հայաստանը։ Մեր խորհրդարանին այս հարցերը պետք է մտահոգեին։ Այսօր Ռուսաստան-Ուկրաինա լարվածության ֆոնին, եթե Ռուսաստանը պատերազմ սկսի, ապա միանշանակ է, որ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ դրա հետևանքով մենք նույնպես տուժելու ենք, որովհետև Հայաստանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է։ Եվ ՌԴ նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն ազդելու են նաև Հայաստանի վրա։ Նաև չի բացառվում, որ եթե ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակն ավելի լարվի, Ադրբեջանը կփորձի օգտվել այդ իրավիճակից և սահմանին լարումեր կառաջացնի, ինչին չգիտեմ, թե ինչքանով ենք պատրաստ։ Այսինքն՝ մեր առաջ ծառացած խնդիրներն այսօր բավական շատ են, իսկ խորհրդարանում զբաղված են էժանագին պոպուլիզմով և ոչ ավելի»։

Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը
Ամենադիտված