Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական բանակցություններում տարօրինակ վիճակ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանն առայժմ չի հաստատել Թուրքիայի Անթալիա քաղաքում մարտին կայանալիք դիվանագիտական համաժողովին իր մասնակցությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ֆինլանդացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
 
«Գիտնականների և մյուս հրավիրյալների հետ մեկտեղ հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին և արտգործնախարարին հրավեր ենք ուղարկել: Փաշինյանին հրավեր չենք ուղարկել, երկրների ղեկավարներին նախագահն է հրավեր ուղարկում: Այս պահին մոտ 60 նախարար հաստատել է իր մասնակցությունը: Հայաստանից հաստատում դեռ չենք ստացել»,- ասել է Չավուշօղլուն:
 
Ավելի վաղ, հիշեցնենք, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը մարտին այցով կմեկնի Թուրքիա:
 
«Փաշինյանը մարտին այցով կժամանի Թուրքիա և կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին»,- թուրքական պարբերականները մեջբերել էին Օքթային:
 
Եվ այժմ ԱԳ նախարարն ինքն է հերքում երկրի փոխնախագահի հայտարարությունները։ Ըստ երևույթին, Թուրքիայի իշխանությունները նախապես փորձել են սադրանք իրականացնել, Հայաստանի ղեկավարությանը պարտադրել մասնակցել իրենց համաժողովին, իսկ այժմ ստիպված են ԱԳ նախարարի մակարդակով հերքել փոխնախագահին։ Անհնարին է, որ Օքթայն առանց Թուրքիայի նախագահի և ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելու նման հայտարարություններ աներ։
 
Չավուշօղլուն խոսել է նաև փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումից, հայտարարել, թե հանդիպումը Վիեննայում է անցկացվելու հայկական կողմի ցանկությամբ: Նա նշել է, որ կողմերի միջև հեռախոսազրույցի ժամանակ առաջարկվել է բանագնացների երկրորդ հանդիպումը անցկացնել Ավստրիայում կամ Շվեյցարիայում։
 
«Պարոն Սերդարի հետ խորհրդակցեցինք և հաշվի առնելով նախկինում Ժնևում արձանագրված անհաջողությունը` որոշեցինք Վիեննան ընտրել, որպեսզի նույնը չշարունակվի»,- ասել է թուրք նախարարը: Ամեն դեպքում, Թուրքիայի այս սիրալիրությունը, անգամ սիմվոլիզմը հաշվի առնելը որևէ դրական հետևանք չի կարող ունենալ Հայաստանի համար։ Եվ ՀՀ իշխանությունները պարտավոր են խուսափել գոնե այս պահին չկշռադատված որոշումներ կայացնելուց, ինչին նրանց հետևողականորեն մղում է թուրքական կողմը։
 
Միքայել Ավետիսյան
Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից
Ամենադիտված