Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դիրքորոշումը մի փոքր լղոզված է ու անհասկանալի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության խորհրդարանը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Մինսկի խմբի վերագործարկումը` քաղաքագետն ասաց․ «Թե՛ այդ հայտարարությունը, թե՛ բռնազավթված տարածքների մասին օրենքը, որն այսօր ընդունվեց երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ, Արցախի խորհրդարանի կողմից ձեռնարկված ճիշտ քայլեր են, սպասելի ու նույնիսկ բնական: Հասկանալի է, որ արցախյան հասարակությունը նման քայլեր պետք է աներ, բայց մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո Արցախի ընդունած օրենքները, հայտարարությունները շատ քիչ ազդեցություն կարող են ունենալ Հարավային Կովկասում ու նաև Արցախի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Այսինքն, եթե վերցնենք այն տերությունները, որոնք Հարավային Կովկասում շահեր ունեն, ապա չեմ կարծում, որ հիմա այնտեղ ինտենսիվորեն ուսումնասիրում են այս օրենքն ու հայտարարությունը: Դա ավելի շատ Արցախից դուրս կընկալվի որպես Արցախի հայության ոգու ճիչը կամ պոռթկումը ընդդեմ անարդարությունների կամ հանուն պատմական արդարության վերականգնման, ինչին միջազգային հանրությունը ըմբռնումով կմոտենա: Բայց, կրկնում եմ՝ տարածաշրջանում կամ Արցախի շուրջ ընթացող գործընթացներում այն որևէ էական ազդեցություն ուղղակիորեն չի կարող ունենալ, որովհետև Արցախի Հանրապետությունը չունի այդ կշիռը:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքներին. խնդիրն այն է, որ հիմա մի փոքր անորոշ է, ընդհանրապես՝ Մինսկի խմբի մանդատի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, որովհետև նրա հիմնական մանդատը արցախյան հակամարտության կարգավորումն էր, որի հիմքում ընկած էր Արցախի կարգավիճակի հարցը, որի վերաբերյալ կար անհամաձայնություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև: Բայց բոլորս ենք հասկանում, որ հիմնական խաղացողները Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունն էին և միջազգային հանրությունը ձևավորել էր Մինսկի խումբ, որը պետք է օգներ Հայաստանին ու Ադրբեջանին հաղթահարելու այդ անհամաձայնությունը: Պատերազմից հետո ունենք մի վիճակ, երբ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախը չկա, հետևաբար չկա նաև կարգավիճակի հարց ու ինքը բանակցելու ոչինչ չունի այս շրջանակում: Հայաստանի դիրքորոշումն էլ մի փոքր լղոզված է ու անհասկանալի. հայտնի չէ, թե Հայաստանը հիմա պնդո՞ւմ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, համաձա՞յն է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավար կարգավիճակով, կամ ընդհանրապես ի՞նչ է հասկանում տարածքային իմաստով Արցախ ասելով: Խոսքը վերաբերում է ներկայիս 3 հազար քառակուսի կիլոմետրի՞ն, մինչև պատերազմը եղած 11,5 հազար քառակուսի կիլոմետրի՞ն, այսինքն՝ այս հարցերին հստակ պատասխաններ չկան: Ուստի, կարծում եմ, որ միջազգային հանրության մոտ էլ կա տարակուսանք՝ ընդհանրապես կա՞ կոնֆլիկտ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Արցախի կարգավիճակի հարցով: Նույնիսկ սա հստակ չէ, որովհետև, եթե չկա կոնֆլիկտ կամ, առնվազն, չկա սուր կոնֆլիկտ, ապա Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով: Քանի դեռ այս հարցում հստակություն չի մտցվել, իսկ հստակություն պետք է մտցվի Հայաստանի դիրքորոշման մեջ՝ ի վերջո Հայաստանն ինչի՞ համար է պայքարում, քանի դեռ չկա այդ հստակեցումը, ինքնին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտն առկախված է: Եթե հասկանալի չէ՝ կա՞ կոնֆլիկտ, թե՞ ոչ, ինչո՞վ պետք է զբաղվի Մինսկի խումբը, որովհետև նրա հիմնական մանդատն է օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտության կարգավորման գործընթացում, որի մեխը Արցախի կարգավիճակն էր, մնացած հարցերը Մինսկի խմբի հիմնական մանդատին չեն առնչվում: Հետևաբար, քանի դեռ Հայաստանը չի հստակեցրել իր դիրքորոշումը, ու քանի դեռ միջազգային հանրությունը չունի հստակ պատկերացում՝ հիմա հայ-ադրբեջանական կոնֆլիկտ Արցախի հարցում կա՞, թե՞ ոչ, ակնկալել Մինսկի խմբի ակտիվացում իր հիմնական մանդատի շրջանակում ուղղակի տրամաբանական չէ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

 
Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը (12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com
Ամենադիտված