Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանին ներքաշում են ճահճի մեջ․ տարածաշրջանին առաջիկայում «սառը օրեր» են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմն ամբողջ թափով շարունակվում է արդեն երրորդ օրը, ռուսական զինված ստորաբաժանումները ընդհուպ մոտեցել են Կիևին, և Ուկրաինայի պարտությունը օրերի, եթե ոչ՝ ժամերի հարց է։ Արևմուտքը, որ Ուկրաինային ահռելի քանակությամբ զենք և ֆինանսական միջոցներ է տրամադրել, այժմ ընդամենը հերթապահ հայտարարություններով և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով ավելի է սրում իրավիճակը։ Ուկրաինայի հետ կատարվողը ևս մեկ ապացույց է, թե ինչպես են գերտերություններն օգտագործում փոքր երկրների պոպուլիստ իշխանություններին՝ նրանց միջոցով կրակից շագանակներ հանելու, մրցակիցներին էլ ճահիճը ներքաշելու համար։ Թեպետ ՌԴ դեմ որոշ պատժամիջոցներ ծիծաղ են հարուցում, ինչպես Եվրատեսիլից զրկելը, փաստ է, որ պատժամիջոցների մեջ մասը ծանր տնտեսական հետևանքներ են ունենալու թե՛ Ռուսաստանի, թե՛ վերջինիցս կախված պետությունների համար։ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կասկած չի հարուցում, սակայն այդ հաղթանակը ծանր գնով է տրվելու։

Ըստ ամենայնի, Ուկրաինան կդառնա նոր Աֆղանստան Ռուսաստանի համար, իսկ ՌԴ թուլացումը այս պահին ձեռնտու է միայն Արևմուտքին։ Իհարկե, ԱՄՆ-ը և եվրոպական պետությունները բնավ չեն տուժում, տուժում է միայն ուկրաինացի ժողովուրդը, որն իր կաշվի վրա է զգում պատերազմի բոլոր դառնությունները։

Նույնպիսի իրավիճակ էր նաև 2008 թվականին, երբ Արևմուտքը, փաստացի, մենակ թողեց Վրաստանին Ռուսաստանի դեմ։ Եվ այսօր բոլորովին զարմանալի չէ Վրաստանի իշխանությունների ողջամիտ պահվածքը, երբ հրաժարվեցին մասնակցել ՌԴ դեմ պատժամիջոցներին։ Ի դեպ, այդ հայտարարությունից հետո սրվել է ներքաղաքական իրավիճակը Վրաստանում, արևմտամետ ընդդիմությունը փորձում է բողոքի ակցիաներ սադրել։

ՌԴ դեմ պատժամիջոցներից տուժելու է նաև Հայաստանը։ Հայաստանի իշխանությունն ու առաջատար ընդդիմադիր ուժերը, իհարկե, գտնվում են ռուսական ազդեցության տակ, առայժմ քաղաքական լուրջ ճնշումներ չկան՝ Լուգանսկի և Դոնեցկի ճանաչման հարցով։ Սակայն չի բացառվում, որ ինչ-որ պահի ՀՀ գործող վարչախմբին նաև դա պարտադրվի։ Դրանից հետո արդեն ՀՀ դեմ ևս պատժամիջոցներ ներդնելը ընդամենը տեխնիկայի հարց է։ Այլ հարց է, թե ինչ ծանր տնտեսական հետևանքներ այդ հանգամանքը կունենա Հայաստանի շարքային քաղաքացու վրա։

Արամ Ոսկանյան

«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասին
Ամենադիտված