Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լպիրշություն և խուլիգանություն` Փաշինյանի կատարմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լպիրշություն և խուլիգանություն. այս երկու բառերն են բնորոշում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երեկվա արարքը Ազգային ժողովում։ Չունենալով բովանդակային որևէ ասելիք ընդդիմության փաստարկներին՝ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ և իրեն թույլ տվեց արտահայտություններ, որ դաստիարակված մարդը չի կարող անել ցանկացած պարագայում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին հացահատիկի վերաբերյալ. «Երբ հերթը հասնի հացահատիկին, Ռուսաստանը առաջին հերթին իր քաղաքացիներին է սպասարկելու։ Քանի որ հանձնել եք Արցախի 75 տոկոսը, թշնամուն թողել եք հացահատիկի պաշարները, ինչպե՞ս եք լուծելու այս հարցը»,- հարցրել է պատգամավորը։ 

Հունից դուրս եկած Փաշինյանը որևէ պատասխան չտվեց հացահատիկի վերաբերյալ, փոխարենը մի քանի րոպե շարունակ սկսեց բղավել՝ վիրավորանքներ հասցնելով, թե՛ պատգամավորին, թե՛ ընդդիմադիր երկու քաղաքական ուժերին։ Ավելին հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսել։

Երբ պատգամավորը, ինչպես նաև նրա գործընկերները փորձեցին տեղից սաստել Նիկոլ Փաշինյանին, կոչ անելով հանդարտվել և օրենսդիր մարմնի հետ խոսել հարգալից, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես կորցրեց իրեն։ 

«Ձեր չափն իմացե՛ք, հերիք եղավ, բոլ եղավ, կուզեմ թափ կտամ մատ, պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ»,- լպիրշաբար հայտարարեց նա՝ հեռանալով ամբիոնից, իսկ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը փոխանակ դիտողություն անի իր կուսակցության ղեկավարին, սկսեց մեկը մյուսի ետևից հեռացնել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և արագ-արագ փակեց նիստը։

Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, չէր ցանկանում խորհրդարանի ամբիոնից խոսել շատ ավելի կարևոր խնդիրների մասին, և այս լպիրշ ու խուլիգանական վարքագծով ընդամենը փորձեց սադրանք հրահրել և խուսափել այլ անցանկալի հարցերից, ինչպիսին, օրինակ, կարող էր լինել Ուկրաինայի վերաբերյալ Հայաստանի գործող իշխանությունների պաշտոնական դիրքորոշման մասին հարցը։

Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը ու նրա կողմնակիցները Ազգային ժողովը վերածում են «բեսեդկայի» և քաղաքական դիսկուրս ծավալելու փոխարեն հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ են անում խորհրդարանի ամբիոնից։

8-րդ գումարման Ազգային ժողովը բացառապես իշխող ուժի ջանքերով վերածվել է խայտառակ մի մարմնի, որը որևէ ընդհանրություն չունի «խորհրդարան» բառի հետ։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն սովոր են, որ իրենց երկիրը ղեկավարում է ոչ թե կիրթ, ամուր և դաստիարակված անձ, այլ լպիրշ մի արարած, որը մուրճի մասին հիշում է միայն ներքաղաքական հարցերում, իսկ արտաքին աշխարհի հետ հարաբերվում միայն կարկամած և վախվորած տոնով։

Ալեքսանդր Պետրոսյան

Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ
Ամենադիտված