Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն խնդիրներ կունենա քիչ համայնքներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են կայանալու 18 համայնքներում, որոնցից 17-ում ընտրությունները կայանալու են համամասնական ընտրակարգով, և քաղաքական ուժերը պայքարելու են այդ համայնքներում իշխանությունը վերցնելու համար։ Փաստենք, որ գործող փաշինյանական վարչախումբը այս անգամ շատ ավելի լավ է պատրաստվել ՏԻՄ ընտրություններին։

Ի տարբերություն ընդդիմության, որը մի քանի տեղերում է միայն կարողացել թեկնածուներ առաջադրել, իշխանությունը գրեթե բոլոր քաղաքներում բավական լուրջ նախապատրաստություն է տեսել նախապես, որպեսզի կարողանա վերցնել իշխանությունը։ Թերևս առանձին մի քանի համայնքներում է միայն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է խնդիրներ ունենալ, մասնավորապես, Արագածոտնի մարզի Թալին համայնքում բավական թույլ են գործող իշխանությունների դիրքերը, թեպետ Տավրոս Սափեյանը հայտարարում է, թե ինքն է անպայման անցնելու և լավ է նախապատրաստվել ընտրություններին, սակայն չի բացառվում, որ «Հայ հեղափոխական դաշնակցության» կողմից առաջադրված թեկնածուները կարողանան խլել իշխանությունը փաշինյանական թիմի ձեռքից։

Գրեթե կասկած չի հարուցում, որ Սյունիքի Քաջարան քաղաքում էլ հաղթանակ է տանելու գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այստեղ առաջադրել է գործարար Արմեն Առաքելյանի թեկնածությունը։ Վերջինս թեև գրանցված է Քաջարանում, սակայն բնակվում է և իր աշխատանքային գործունեությունը ծավալում է Երևանում։ Ունի մի քանի հյուրանոցային համալիրներ և առանձնապես ակտիվ չէ Քաջարանի քաղաքապետի ընտրություններում։

Մանվել Փարամազյանը նախկինում «Հայաստան» դաշինքի անդամ էր, իսկ Քաջարանը միակ քաղաքը, որտեղ ընդդիմությունը ջախջախել էր գործող իշխանություններին։ Այս անգամ Մանվել Փարամազյանը ընտրություններին մասնակցում է ինքնուրույն, «Արդար Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների կազմած դաշինքով։

Աննա Հակոբյանին վարդեր նվիրելու իր քայլից հետո, Փարամազյանը հայտնվեց ընդդիմության քննադատության թիրախում։ Մինչդեռ, շատ ավելի ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը անտեսեր այս ծաղիկ նվիրելու հանգամանքը, կամ էլ որևէ խելամիտ պատճառաբանություն մտածեր, իր ակտիվ անդամին հարվածելու փոխարեն։

Ըստ էության, նույնիսկ եթե Փարամազյանը դառնա քաղաքապետ, գործող իշխանությունն առանձնապես դրանից չի նեղսրտելու, ընդհակառակը, Փարամազյանին հարվածելուց հետո նա այժմ բավական սերտ աշխատում է գործող իշխանությունների և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Չնայած վերջինս բնավ կապ չունի Սյունիքի հետ, եղել է Փաշինյանի խորհրդականը, մեր աղբյուրների փոխանցմամբ, կարողանում է Սյունիքում բավական հաջող աշխատել նույնիսկ ընդդիմադիր տրամադրված համայնքապետերի հետ։

Եվ, ըստ էության, հենց նա էլ Նիկոլ Փաշինյանին համոզել է, որ որևէ խնդիր չկա, եթե այդ մի համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ չտանի։ Եվ հենց դա է պատճառը, որ Քաջարանում «Քաղաքացիական պայմանագիրն» այնքան էլ ակտիվ չէ, ի տարբերություն մյուս համայնքների, որտեղ գործող իշխանությունները շարունակում են իրենց արատավոր վարքը՝ ընդդիմադիրներին ճնշելու, վարչական ռեսուրսներ ու լծակներ օգտագործելու և ամեն գնով հաղթանակ տանելու համար։ Նիկոլ Փաշինյանը բավական լավ է սերտել դասերը՝ հասկանալով, որ լիակատար իշխանություն Հայաստանի վրա կարող է ունենալ միայն տեղական ինքնակառավարման մարմինները յուրացնելուց հետո։

Աշոտ Խառատյան

Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին
Ամենադիտված