Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույնիսկ բյուջե օգտագործում են կեղծ մեղադրանքների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովի հանձնաժողովներում մեկնարկել է 2023 թվականի պետական բյուջեի քննարկումները։ 2023 թվականի բյուջեն ամենամեծն է լինելու, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, գրեթե 6,4 միլիարդ դոլար։Բյուջեով նաև նախատեսվում է ռազմական ծախսերի աննախադեպ բարձրացում և այն հասնելու է գրեթե 1 միլիարդ 300 միլիոն դոլարի։

Այս հանգամանքը լուրջ առիթ է դարձել փաշինյանական վարչախմբի համար, հերթական քարերը նետելու նախկին իշխանությունների հասցեին, հայտարարելու, թե իրենք ավելի շատ են ծախսում Հայաստանի պաշտպանողականության վրա։ Թերևս վերջին շրջանում տնտեսական որոշակի ակտիվացումը, ինչպես նաև պետեկամուտների կոմիտեի կողմից մեծ քանակությամբ մուտքերը առիթ են տվել Փաշինյանին սլաքները կրկին ուղղել նախկինների ուղղությամբ՝ հայտարարելով, թե նրանք որևէ լուրջ գործողություն չեն իրականացրել ժամանակին տնտեսական ակտիվության համար։

Փաստն այն է,որ Հայաստանում մշտապես էլ համախառն ներքին արդյունքի զգալի մասը հատկացվել է պաշտպանական նպատակներով։ Եվ ըստ էության Նիկոլ Փաշինյանը առանձնապես մեծ ջանքեր չի գործադրում, ուղղակի հավաքագրված ավելի մեծ գումարից, ավելի մեծ կտոր է կարողանում փոխանցել պաշտպանողականությանը, իսկ այն, որ Հայաստանի պաշտպանողականությունը վաղուց այլևս լրջագույն սպառնալիքի տակ է, հաստատել է գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Երեկ նա նույնիսկ Ազգային ժողովում հերքել է վարչապետի և իշխանական ֆրակցիայի այլ ներկայացուցիչների հայտարարությունները։ Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարում էր, թե որ 2021 թվականի մայիսից հետո 10 քառակուսի կմ-ն ադրբեջանցիները օկուպացրել են։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ օրերս ՀԱՊԿ մի նիստում նշեց 127 քառակուսի կմ-ը։

Ըստ գլխավոր շտաբի պետի առնվազն 130 քառակուսի կմ տարածք ադրբեջանական կողմը ոչ միայն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքից, այլև ամրապնդվում է։ Ավելին ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայկական կողմին ինժեներական աշխատանքներ իրականացնել նաև դուրս բերել զոհված զինծառայողներից մեկի դիակը։

Եվ այս պայմաններում գործող իշխանությունների կողմից հայտարարությունները, թե իրենք ավելի մեծ միջոցներ են ձեռնարկում Հայաստանի բանակի մարտունակության բարձրացման վրա, ոչ այլ ինչ է, քան տարրական երկերեսանություն։

Հիշեցնենք՝ 2016 թվականին 800 հեկտար տարածքի զավթումից հետո Նիկոլ Փաշինյանը վայնասուն էր բարձրացրել՝ Սերժ Սարգսյանին մեղադրելով Հայաստանի տարածքը Ադրբեջանին զիջելու մեջ, իսկ այժմ, նա ոչ միայն Ադրբեջանին է հանձնել Արցախի տարածքի երեք քառորդ մասը, այլ նաև 130 քառակուսի կմ-ից ավելի տարածք Հայաստանի ինքնիշխան տարածքից։ 

Աննա Նադոյան

Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ
Ամենադիտված