Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուքիասյանի դեմ արշավը մի քանի շերտեր ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած վերջին արշավը ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական հետք ունի։ Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը դիմել է վարչական դատարան «Սիլ Պլազա»-ն Սուքիասյանների ընտանիքից խլելու միջնորդությամբ, իսկ տարածքի վրա կալանք է դրված, որպեսզի Խաչատուր Սուքիասյանը չկարողանա վաճառել այն։

Սուքիասյանին թերևս թվում է, թե Ռոբերտ Քոչարյանի հասցեին հայտարարություններ անելով՝ կկարողանա զսպել Նիկոլ Փաշինյանին։ Մինչդեռ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը ունի երկու շերտ՝ առաջինը ինչպես ավելի վաղ նշել ենք Նիկոլ Փաշինյանի անձնական հակակրանքն է իրեն տարիներ շարունակ սնած և մեծացրած օլիգարխի նկատմամբ։

Փաշինյանը տանել չի կարողանում ֆինանսական մեծ կարողություն ունեցող Սուքիասյանին, որի հետ երկար ժամանակ կապված է եղել ֆինանսական թելերով, նրանից սնվել, պահել իր սեփական թերթը, իսկ հեղափոխությունից հետո էլ ստիպված էր տևական ժամանակ կրկին նայել այդ օլիգարխի ձեռքին։

Երկրորդը, ավելի շատ քաղաքացիական այսպես կոչված հասարակության պահանջներն են։ Արևմտյան կառույցների կողմից ֆինանսավորվող գրասենյակները Նիկոլ Փաշինյանից պահանջել են ազատվել Խաչատուր Սուքիասյանից, ով գործող իշխանության կազմում Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակելու, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս չգալու հիմնական լոբբինգ իրականացնողն է։

Սուքիասյանը բազմիցս փորձել է խմբակցության նիստերում՝ այդ թվում վարչապետի ներկայությամբ, ապացուցել, որ այդ քայլը բավականին լուրջ վնաս կհասցնի Հայաստանին, այդ թվում տեսական առումով։

Սորոսականների կարծիքով՝ Սուքիասյանն այդկերպ փորձում է բացառապես լուծել սեփական խնդիրները, իսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո նաև վերահսկել Հայաստանի տարածքով իրականացվող առևտուրը՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև և ահռելի շահույթներ ստանալ։

Այդ կապակցությամբ էլ Նիկոլ Փաշինյանի առջև հստակ հարց են դրել՝ Խաչատուր Սուքիասյանից ձեռբազատվելու, նրանից մանդատը խլելու, իսկ հնարավորության դեպքում՝ նույնիսկ ազատազրկելու։ Մեր աղբյուրը հայտնեց, որ Սուքիասյանը վերջին երկու օրվա ընթացքում բավական ակտիվ է կուսակիցների հետ շփումներում։ Տարբեր մարդկանց հրավիրում է իր մոտ, փորձում հասկանալ, թե ովքեր անհրաժեշտ պայմաններում կկանգնեն իր կողքին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ դավադրության իրականացման հարցում։

Աննա Նադոյան

Հայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»
Ամենադիտված