Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը վախենում է Պուտինի այցից․ «արևմտամետներին» հանձնարարել է տհաճություններ պատճառել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղը Երևան է ժամանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած բավական ներկայացուցչական պատվիրակությունը, որը նոյեմբերի 23-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան բավականին լուրջ մտահոգությունների տեղիք է տվել Նիկոլ Փաշինյանին։

Վերջինս հստակ գիտակցում է, որ ռուսական պատվիրակությունը այստեղ՝ Երևանում, կարող է իրեն տհաճ անակնկալ մատուցել, այդ թվում, ինչպես և ԱՊՀ երկրների հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ներգրավումն է պատվիրակության կազմում։ Թեև Զատուլինի ընդգրկումն առայժմ այս պահին հաստատված չէ, սակայն շատ ավելի լուրջ զարգացումներ կարող են լինել, քան նույնիսկ Զատուլինի այցն է, և Նիկոլ Փաշինյանը փորձում է բավական յուրօրինակ ձևով դիմավորել Ռուսաստանի նախագահին Երևանում՝ ցույց տալով, որ ինքը չի վախենում ռուսական պատվիրակությունից և տիրապետում է իրավիճակին։

Մասնավորապես Ռուսաստանի նախագահին դիմավորելու համար ներգրավվել են իշխանության այսպես կոչված սորոսական թևին, ինչպես նաև արևմտամետ քաղաքական ուժերին, որոնք Ռուսաստանի նախկին նախագահի այցի կապակցությամբ բողոքի ակցիաներ էին իրականացնելու ինչպես Ռուսաստանի դեսպանատան, այնպես էլ Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ էլ տեղի է ունենալու գագաթնաժողովը։

Հատկապես ակտիվ է այս առումով տխրահռչակ Տիգրան Խզմալյանը, որն այս օրերին զգալի թվով մարդկանց է ներգրավում իր բողոքի ակցիաներին և Եվրամիության և ԱՄՆ դրոշներ բաժանում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանություններն անձամբ են հովանավորում և հրահանգումներ տալիս Խզմալյանին՝ փորձելով հնարավորինս մեծ բողոքի ակցիա նախաձեռնել, որպեսզի ռուսական պատվիրակությունն այնքան էլ հարմարավետ չզգա իրեն Երևանում։

Փաշինյանին տեղեկություններ են հասել, թե ՌԴ նախագահը կարող է Երևանում հանդիպել, ընդհուպ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իզուր չէ, որ ՌԴ նախագահը Երևան է ժամանում մեկ օր շուտ և դժվար թե միայն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումով բավարարվի։

Ըստ ամենայնի, ռուսական պատվիրակությունը սեփական քաղաքական շահերն ու նկատառումներն ունի Հայաստան այցի վերաբերյալ և փորձելու են նախ տեղում ճշտել Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես կարող են փոխարինել Նիկոլ Փաշինյանին, և արդյո՞ք այդ փոխարինումը կլինի մասնակի, թե՞ ամբողջական իշխանափոխության տեսքով։

Տաթև Հախնազարյան

Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta
Ամենադիտված