Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը Մոսկվայից սպասում է անվտանգության լրացուցիչ երաշխիքների»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Երևանը հակված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ռուսական ծրագրին: Այդ մասին պարզ է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի մայրաքաղաք ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի բանակցություններից։ Հանդիպելով Խովաևի հետ նույն բանի մասին է խոսել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։


Իգոր Խովաևը, ով նաև ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու գծով, Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև այն ժամանակ ընդունված հայտարարության կատարման ընթացքին։ Հայկական կողմն ընդգծել է, որ Ադրբեջանն իր մաքսիմալիստական ​​նկրտումներով խոչընդոտում է տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը աջակցում է ռուսական առաջարկներին, որոնք կարող են հիմք դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների համար։


Հիշեցնենք, որ բանակցային սեղանին կա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երկու տարբերակ: Արևմտյանը նախատեսում է Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում, որով հայկական կողմը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղին քաղաքական աջակցություն ցուցաբերելուց և ճանաչում այն ​​որպես Ադրբեջանի մաս։ Կարգավորման ռուսական տարբերակը նախատեսում է հաշտության պայմանագրի ստորագրում, սակայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգված։


Բաքուն կտրականապես դեմ է ռուսական տարբերակին պնդելով, որ ղարաբաղյան խնդիրն այլևս գոյություն չունի,. այն լուծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմով։ Սկզբում Երևանը թեքվել էր դեպի կարգավորման արևմտյան տարբերակը, քանի որ նրան անհրաժեշտ էր հրատապ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի հետ։ Պարզաբանելով այդ ընտրությունը Փաշինյանն ասել էր, որ հայկական կողմը պետք է համակերպվի այն փաստի հետ, որ աշխարհում ոչ մի պետություն Լեռնային Ղարաբաղը չի համարում անկախ պետություն, և հնարավոր չէ պայքարել ամբողջ աշխարհի դեմ։ Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ պահանջներ կարող է ունենալ Հայաստանը Ղարաբաղի հարցում որևէ մեկից, եթե ինքը չի ճանաչում այդ տարածաշրջանի ինքնիշխանությունը ավելի քան 30 տարի։ Ավելին, դա չի եղել նույնիսկ այն ժամանակ, երբ որոշ պետություններ (Արգենտինայի և Ուրուգվայի խորհրդարանները) հուսադրող ազդանշաններ էին ուղարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը) ճանաչման հարցը քննարկելու իրենց պատրաստակամության մասին։


Ավելի ուշ, իր ելույթներից մեկի ժամանակ Փաշինյանը հարց է հնչեցրել. Մոսկվան երաշխավորո՞ւմ է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, եթե հայկական կողմն ընդունի կարգավորման ռուսական ծրագիրը, քանի որ Ադրբեջանի ղեկավարները սպառնում են բոլոր հարցերը լուծել ուժով, եթե Երևանը հնազանդություն չցուցաբերի: Նման բացատրությունները, թե նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները նախատեսված են ներքին լսարանի համար, ջարդուփշուր են եղել հայկական առողջարանային Ջերմուկ քաղաքի հրթիռակոծմամբ, Սևանա լճի շրջակայքում ադրբեջանական ստորաբաժանումների առկայությամբ և  հրադադարի խախտման դեպքերի աճով։
Ինքնին կարելի է եզրակացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական առաջարկներին սատարելու Փաշինյանի հստակ հայտարարությունը կարող է կապված լինել խաղաղության և կայունության պահպանման վերաբերյալ Մոսկվայի կողմից նշված երաշխիքների ստացման հետ։ Բայց սա ընդամենը ենթադրություն է։


Մինչդեռ հայկական կողմից բանակցությունների մեկ այլ ակտիվ մասնակից՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սիվիլնեթին տված հարցազրույցում ասել է, որ «որքան Ադրբեջանը սրում է իրավիճակը, այնքան հրատապ են դառնում Արցախի իրավունքների և անվտանգության հարցերը և միջազգային արձագանքման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը»։ Նա նշել է, որ հայկական կողմը պնդել է, որ Սոչիի հայտարարության վերջնական տեքստում ներառվեն կարգավորման ռուսական առաջարկները, սակայն հաջողության չի հասել։ «Մենք շարունակելու ենք աշխատել։ Մեծ հաշվով, այդ առաջարկները համահունչ են ընթացող գործընթացներին»,- կարծիք է հայտնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նրա խոսքով Հայաստանն ու Ադրբեջանը քննարկելու չորս թեմա ունեն. հումանիտար հարցեր՝ կապված բոլոր գերիների անհապաղ ազատ արձակման, կապի ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և անվտանգության հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ կապված հարցեր։ Գրիգորյանն ընդգծել է, որ առանց Արցախի հարցը լուծելու կամ գոնե հստակեցնելու, թե ինչպես է այն լուծվելու, անհնար է հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Նա մանրամասնել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում, թե ինչպես կարելի է տարանջատել ղարաբաղյան խնդիրը խաղաղության պայմանագրից։ «Փորձում ենք տարանջատել այդ թեմաները, բայց դա երաշխիքներ է պահանջում»,- ասել է Գրիգորյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը
Ամենադիտված