Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավոր դատախազը կալանքի համար այս տարի ԱԺ չի գա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս տարի թերևս այցի չի գա Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներին կալանավորելու միջնորդությամբ։ Այս շաբաթ ավարտվում է հերթական քառօրյան, որի օրակարգում պատգամավորներին կալանավորելու որոշում չկա։

Ավելին, Վարդապետյանն էլ այսօր մեկնել է Ռուսաստան, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ ունի, իսկ օրենքը թույլ չի տալիս արտահերթ նիստի ընթացքում ներկայացնել պատգամավորներին կալանավորելու որոշումը։ Հիշեցնենք՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ գլխավոր դատախազը պետք է միջնորդել կալանավորել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, պատգամավորներ Արմեն Չարչյանին և Վահե Հակոբյանին, ինչպես նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանին։

Եթե առաջին երեքի դեպքում մեղադրանքները առավելապես կոռուպցիոն և ֆինանսական բնույթի են, Արմեն Չարչյանի դեպքում՝ նաև ընտրությունների միջամտության և իր աշխատողներին հարկադրելու, ապա Գեղամ Մանուկյանին մեղադրում են Ազգային անվտանգությանը վնասելու գործով։ Նա իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր քուրդ ազատամարտիկների Թուրքիայում հայտնվելու դեպքով արած արտահայտությունների համար։

Ըստ էության, գործող իշխանությունները պատգամավորներին կալանավորելու մասին լուրեր տարածելով՝ ավելի շատ ոչ թե հետապնդում են նրանց կալանավորելու, կամ արդարությունը վերականգնելու, այլ ընդդիմախոսներին ահաբեկելու շարժառիթներ։ Գաղտնիք չէ, որ փաշինյանական վարչախումբն այժմ էլ լայն թափով սկսել է ընդդիմությանը հետապնդելու նոր և ավելի լայն արշավ՝ դրա համար չխորշելով միջոցներից։

Փաստն այն է, որ առնվազն այս տարվա ընթացքում այլևս որևէ մեկին կալանավորելու միջնորդություն չի արվի և, եթե իշխանությունն իսկապես որոշի նման քայլ անել, ապա դա կանի հաջորդ տարի։ Այս տարի, թերևս, իշխանությունը չի հաջողվի որոշ պատգամավորների զրկել մանդատից բացակայությունների պատճառով, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները վերադարձել են Ազգային ժողով և շարունակում են իրենց օրենսդիր աշխատանքը։

Տաթև Հախնազարյան

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը
Ամենադիտված