Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտի հանրահավաքի աշխարհաքաղաքական մեսիջները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի և Հայաստանի միջև ճանապարհի գործարկումը չի կարող լինել սակարկման առարկա։ Ստեփանակերտի «Վերածնունդ»-ի հրապարակում երեկ բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել, որը ցնցել է անգամ ադրբեջանական լրատվամիջոցներին և իշխանություններին։

Շրջափակման պայմաններում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են հրապարակում՝ իրենց մեսսիջները հասցնելու աշխարհին և հատկապես Հայաստանի իշխանություններին, ընդ որում ուշագրավ է, որ այս անգամ հանրահավաքի ժամանակ որևէ այլ երկրի դրոշ չի եղել, բացառապես Հայաստանի և Արցախի դրոշները, ինչը, ըստ էության, վկայում է, որ արցախցիները հստակ պատկերացնում են աշխարհաքաղաքական միտումները և ամուր են կանգնած իրենց հողի վրա։

Նրանք նաև կոչով դիմել են Հայաստանի իշխանություններին՝ որևէ զիջման չգնալ, մինչև վերջ պաշտպանել Արցախի բնակչության կյանքն ու անվտանգությունը։ «Շարունակվող պայքարի ընթացքում, մենք, ինչպես նախորդ տարիներին, այսօր ունենք մայր հայրենիքի և համայն հայության համակողմանի աջակցության կարիքը»,- նշված է հանրահավաքում ընդունված հայտարարության մեջ։

Եթե նախորդ հանրահավաքի ժամանակ, երբ սահմանը բաց էր, ադրբեջանական լրատվամիջոցները փորձում էին աշխարհին համոզել, թե իբր Հայաստանից մեծ քանակությամբ հայաստանցիներ են մասնակցել, ապա երեկ տեղի ունեցած ավելի բազմամարդ հանրահավաքը տեղի էր ունենում Արցախի տոտալ շրջափակման պայմաններում և ադրբեջանական ԶԼՄ- ները որևէ ավելի հետաքրքիր, խելացի տարբերակ չէին գտել, քան արցախցիներին մեղադրել գումարով հանրահավաքի գալու մեջ, ինչն իհարկե, ծիծաղ է հարուցում նույնիսկ ադրբեջանական հասարակության մեջ։

Ի վերջո հստակ պետք է արձանագրել, որ Արցախում բնակվող հայ ազգաբնակչությունը ամուր է, վճռական և մինչև վերջ պատրաստ է կանգնել։ Երեկ նաև հանրահավաքին մասնակցել են արցախի պետական իշխանության ներկայացուցիչներ, ելույթ է ունեցել պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը հստակ արձանագրել է, որ տեղի չեն տալու ադրբեջանցիների, մասնավորապես Ալիևի և Ջեյհուն Բայրամովի սպառնալիքներին։ Այս լուրջ մեսիջը հերթական ապտակն էր Ադրբեջանին, նաև հնարավորություն, աշխարհում կրկին բարձրացնելու Արցախի հարցը։

Նարինե Ավագյան

«Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ամենադիտված