Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ երկրների շարքում գործազրկության ամենաբարձր մակարդակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2022թ-ի հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ երկրների շարքում գործազրկության ամենաբարձր մակարդակը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանում գործազրկությունը կազմել է աշխատունակ բնակչության 3,6%–ը (49 600 մարդ)։

Ղրղզստանում այդ ցուցանիշը եղել է 2.9 % (76 400 մարդ), Ղազախստանում՝ 2.4% (221 900 մարդ), Ռուսաստանում՝ 0.7% (556 400 մարդ), իսկ Բելառուսում՝ 0.1% (5 800 մարդ)։

ԵՏՀ-ի կազմած վիճակագրության համար հիմք են ընդունվել ԵԱՏՄ անդամ երկրներում գործող զբաղվածության կենտրոններում հաշվառված 15-74 տարեկան այն քաղաքացիների տվյալները, որոնք որևէ աշխատանք կամ այլ եկամտաբեր զբաղվածություն այդ պահին չեն ունեցել և հանդիսացել են ակտիվ աշխատանք փնտրող անձ։

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են երկնիշ տնտեսական աճ ցուցադրել, եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրությունը փաստում է, որ գործազրկության առումով մեր երկիրը ամենաբարձր ցուցանիշներն ունի։

Իրականում նույնիսկ այս տվյալները չեն արտացոլում գործազրկության և աղքատության իրական մակարդակը։ Շատ դեպքերում աշխատողները գրանցված չեն լինում, կամ էլ փորձում են թաքցնել իրենց զբաղվածությունը, ինչը ևս վստահաբար չի ազդում պաշտոնական վիճակագրության տվյալների վրա։

Հազարավոր մարդիկ էլ վաղուց դադարեցրել են աշխատանք փնտրելու իրենց գործը, կամ էլ ընդհանրապես չեն դիմում պետական մարմիններին գրանցվելու համար։

Աղքատության ահռելի ցուցանիշը, որ կա այսօր Հայաստանում, ազգային անվտանգության խնդիր է ոչ միայն տնտեսական առումով, այլ նաև քաղաքական, քանի որ սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդիկ ավելի խոցելի են լինում, իսկ գործող իշխանությունները կարողնում են այդ մարդկանց վրա ազեցության ավելի մեծ լծակներ ունենալ։

Իրականում Հայաստանում ամենակարևոր խնդիրը հենց սոցիալականն է, և հատկապես օրվա ընդդիմությանը հարկավոր է անվտանգային և այլ քաղաքական հարցեր բարձրացնելուց առաջ ուշադրություն դարձնել նաև սոցիալական իրավիճակին։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը բավականին արագ է կողմնորոշվում այդ առումով և կարողանում է չարաշահել սոցիալական խոցելի խավերի վիճակը՝ սեփական քաղաքական նպատակներն առաջ մղելու համար։

Աննա Նադոյան

Երբ կվերադառնա Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում
Ամենադիտված