Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-ԵՄ. գեոպոլիտիկ բումից և իմիտացիոն ֆասադից այն կողմ. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստան-ԵՄ հարաբերություններն իրենց տեսանելի հատվածում բում են ապրում, սակայն սուր աչքն այդ վառվռուն ֆասադի հետևում չի կարող չնկատել համակարգային, կոնցեպտուալ խնդիրներ, որոնք հարցականի տակ են դնում նման ճարտարապետությամբ կառուցված կոնստրուկցիայի դիմացկունությունը:

Նման գեոպոլիտիկ տենդի պատճառները շատ պարզ են. Հայաստանի գործող վարչակազմի և ԵՄ ընթացիկ աշխարհաքաղաքական շահերը համընկնում են: Ռուսաստանի դեմ պայքարում ԵՄ-ին անհրաժեշտ են նոր միավորներ, իսկ մեր երկրի ներկայիս ադմինիստրացիան պատրաստ է մոբիլիզացվել հակառուսական գեոպոլիտիկ բանակ:

Այս դոմինանտի գերակայությունը բերում է մի իրավիճակի, երբ եվրոպական քաղաքական ինստիտուտները պատրաստ են աչք փակել Հայաստանի ներսում Փաշինյանի ավտորիտար կառավարման բազում և ցայտուն դրսևորումների, կոռուպցիայի աննախադեպ աճի, ժողովրդավարական հետընթացի վրա: Հերթով հնչում են գնահատականներ, որոնք բացարձակ կապ չունեն հայաստանյան իրականության հետ, ավելին, վկայում են այն մասին, որ ԵՄ-ն հեշտությամբ պատրաստ է զոհաբերել սեփական արժեքները հանուն այս պահին իրենց շահերին համահունչ գործող Փաշինյանի իշխանության ամրապնդման:

«Խաբի՛ր ինձ» սկզբունքի կիրառումը վերջերս դասական կերպով դրսևորվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի (CEPA) իմպլեմենտացիային նվիրված հերթական զեկույցում, որում տեղ գտած գնահատականները Հայաստանում փոփոխությունների մասին որևէ աղերս չունեն ոչ միայն CEPA-ի կատարման հետ, այլև հայկական իրականության հետ խորը դիսոնանսի մեջ են:

Այդ զեկույցում ծածկադմփոց է արված, օրինակ, դատական իշխանության բարեփոխումների ձախողումը, որի կոռումպացվածության և քաղաքականացվածության մասին գնահատականներ էին հնչել անգամ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից: Շրջանցված էր կոռուպցիայի դեմ պայքարի տապալման թեման, ինչն արձանագրված է նույն Transparency International-ի զեկույցում: Որևէ անդրադարձ չկա երկրում քաղաքական իրավունքների ոտնահարումների վերաբերյալ և այլն:

Այս այլընտրանքային իրականության կերտմանը զուգընթաց՝ նույն եվրոպացիք շատ ազնիվ գրել էին, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պահանջում է քաղաքական որոշում, և այստեղ հարց է առաջանում. Եթե Հայաստանը իրոք այդպիսի լավ բարեփոխումներ է անում և այդքան «պրոեվրոպական» է, ինչո՞ւ ԵՄ-ն այդ քաղաքական որոշումը չի կայացնում, ներառյալ՝ ԵՄ անդամ պետությունների մակարդակով:

Նույն անմխիթար վիճակն է նաև տարածաշրջանային գնահատականներում, որ տեղ են գտել այդ զեկույցում: Չկա գեթ մեկ թթու կամ կծու խոսք Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ուժի գործադրման սպառնալիքների մասին: Իսկ Արցախի հայաթափումը բնութագրված է EXODUS՝ ելք, տերմինով, որի մասին մի քիչ ուզում եմ մանրամասնել:

Մաքուր և աներկբա էթնիկ զտումը, որ Ադրբեջանն իրականացրեց Արցախում, EXODUS բառով փոխարինելը եվրոպական ռեվերանս է Ադրբեջանի նկատմամբ, որովհետև դա չի ենթադրի իրավական կամ քաղաքական պատժիչ քայլեր Ալիևի նկատմամբ, այսինքն՝ Հայաստանին սատարող ԵՄ-ն իրականում խուսափում է սատարել մեզ ամենակարևոր և կենսական հարցերում: Ավելին, EXODUS եզրույթը կրկնում է Աստվածաշնչյան այն դրվագը, երբ հրեաները լքեցին Եգիպտոսը, և սա խորը թյուրիմացություն է առաջացնում: Հրեաների ելքը Եգիպտոսից դրական երևույթ էր նրանց կյանքում, որովհետև նրանք պատանդ էին Եգիպտոսում, իրենց հայրենիքում չէին և վերադարձան իրենց իրական հողերը: Հրեաները պայքարում էին, որ լքեն Եգիպտոսը, EXODUS-ի իրավունք ունենան: Այնինչ Արցախի հայերը գտնվում էին իրենց հայրենիքում և պայքարում էին ոչ թե այն լքելու, այլ այնտեղ ապրելու հնարավորության համար: Հրեաների EXODUS-ը փաստացի հայրենադարձություն էր, իսկ հայերի՝ Արցախից ստիպված հեռանալը՝ հայրենազրկում:

Այսինքն՝ անգամ արժեքային, իմաստային, բովանդակային առումով Արցախի հայաթափումը EXODUS կոչելը չի բխում ո՛չ իրականությունից, ո՛չ էլ հայկական շահից: Էլ չասեմ, որ նույն CEPA-ով ամրագրված են Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի ոտնահարումը այժմ հանդուրժվում է և փաստացի խրախուսվում է ԵՄ-ի կողմից:

Այո՛, ցավոք, աշխարհը գտնվում է գեոպոլիտիկ պատերազմի մեջ, և կողմերից յուրաքանչյուրն ուզում է ուժեղանալ՝ ներգրավելով նոր ռեսուրսներ: Սակայն Հայաստանի իրական բարեկամները Եվրոպայում չեն կարող չհասկանալ, որ գիգանտների այդ ճակատամարտում Հայաստանի արկածախնդիր ներգրավումը հղի է լրջագույն էքզիստենցիալ խնդիրներով հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի յուրահատկությունները:

Հայաստանի իրական բարեկամները Եվրոպայում չեն կարող չնկատել նաև, որ Հայաստանի գործող ռեժիմն իրականում չի իրացնում երկրի բարեփոխումների, դեմոկրատիզացիայի, մոդեռնիզացիայի օրակարգերը, որ CEPA-ն իրականում այս փուլում շատ մոտ է տապալմանը: Վերջիվերջո, Աֆղանստանի մոջահեդներն էլ էին հակառուսական, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնի նրան «proeuropean» կոչելը:

Հայաստանն այսօրվա վիճակում գեոպոլիտիկ իմաստով նման է հաշմվածի կամ ուշադրության կարիք ունեցող և խոցելի երեխայի, որոնց ոչ մի դեպքում չի կարելի ներգրավել պատերազմների մեջ, անգամ՝ գեոպոլիտիկ: Սա ցանկացած պատերազմի գրված և չգրված օրենք է:

Հայաստան-ԵՄ իրական գործընկերությունն ունի իր ճշգրիտ և առաջնահերթ օրակարգը՝ զերծ գեոպոլիտիկ տենդի դրսևորումներից: Այդ օրակարգը պետք է ներառի, օրինակ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման քննարկումներ, վիզայի ազատականացում, CEPA-ի խորքային, ոչ թե իմիտացիոն իմպլեմենտացիա, եվրոպական թիրախային ծրագրերի իրականացում տարբեր ոլորտներում:

Այս շարքը կարելի է շարունակել՝ հիշելով, որ ցանկացած բումի հետևանքով առաջացող փուչիկները մի օր պայթում են՝ վնասելով բոլոր կողմերին: Ծավալված գեոպոլիտիկ պայքարում ԵՄ-ի նպատակը հաղթելն է, իսկ մերը՝ ընդամենը ֆիզիկապես վերապրելը…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

27.02.2024թ.

Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿ
Ամենադիտված