Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախյան 32 կազմակերպություններ բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաց նամակ և ստորագրահավաք՝ Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ

Արցախյան 32 կազմակերպություններ, ձևավորելով «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը», մարտի 6-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ: Նամակը բաց է անձանց և կազմակերպությունների կողմից ստորագրելու համար, և յուրաքանչյուր ոք կարող է միանալ նախաձեռնությանը՝ այցելելով ստորագրահավաքի էջը:

https://actionnetwork.org/.../e8f9eb4d1df87eb398423a7af67...

Բաց նամակում, մասնավորապես, նշված է.

«ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի

Հարգարժա՛ն պարոն փոխվարչապետ,

Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագրի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ճանաչվել է ՀՀ արդյունավետ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ,

Գնահատելով հայ ժողովրդի ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական աջակցությունն առ այսօր՝ չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայության,

Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը,

Արտացոլելով Արցախի ողջ ժողովրդի մտահոգություններն ու տրամադրությունները՝

Արցախյան ներքոստորագրյալ կազմակերպություններս, ինչպես նաև Արցախի բռնի տեղահանված բնակիչներս ու մեր համախոհները Ձեզ ենք ներկայացնում հետևյալ առաջարկները՝

1. Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով.

2. Ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային ու սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ.

3. Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5,000,000 (հինգ միլիոն) դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին.

4. Նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը.

5. Արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ, այդ թվում՝ աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին.

6. Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող՝ ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին.

7. Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40,000+10,000 դրամի ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը.

8. Փոքրակազմ (մինչև 3 անդամ) ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում.

9. Յուրաքանչյուր ընտանիքին, ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով.

10. Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար.

11. Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար.

12. Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները:

Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար:

Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների՝ ընդգծենք, որ մենք, բնականաբար, կողմ ենք պետական աջակցության բոլոր (այդ թվում՝ բնակարանային) ծրագրերին նաև ՀՀ մեր հայրենակիցների համար: Սակայն, մյուս կողմից, կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով մեր մեծագույն կորուստները և Արցախի ժողովրդի ու, առհասարակ, փախստական անձանց հանդեպ ՀՀ ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները:

Այս առաջարկների հիմնավորումները և մնացած մանրամասները կարող ենք ներկայացնել հանրային քննարկումների ընթացքում: Մենք միաժամանակ պատրաստ ենք ցանկացած ձևաչափով հանդիպումների ու քննարկումների, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը»:

06 մարտի 2024թ.

Կազմակերպություններ՝

1. «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ, Նախագահ՝ Յուրի Քարամյան

2. «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ, Աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Խաչատրյան

3. «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արմեն Ասրյան

4. «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արտուր Առստամյան

5. «Արցախի պատերազմի վիրավորների միություն» ՀԿ, Նախագահ՝ Դավիթ Բաբայան

6. «Հայկի սերունդ» ՀԿ, Նախագահ՝ Արմինե Պետրոսյան

7. «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, Նախագահ՝ Արտակ Բեգլարյան

8. «Վերածնված հայրենիք» ՀԿ, Նախագահ՝ Տարոն Հակոբյան

9. Արցախի փախստականների միություն ՀԿ, Նախագահ՝ Սարասար Սարյան

10. «Արցախի գրողների միություն» ՀԿ, Նախագահ՝ Նորեկ Գասպարյան

11. «Գեն նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ, Ղեկավար՝ Արմինե Ավագիմյան

12. «Մայրություն» Արցախի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ՀԿ, Նախագահ՝ Հասմիկ Միքայելյան

13. «Արդարություն և վերադարձ» ՀԿ, Համահիմնադիր՝ Արմեն Պետրոսյան

14. «Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ, Նախագահ՝ Կիմ Գաբրիելյան

15. «ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» ՀԿ, Նախագահ՝ Միքայել Գասպարյան

16. «Արցախի կույրերի միավորում» ՀԿ, Նախագահ՝ Ալբերտ Մարդյան

17. «Փախստականների կանանց միավորում» ՀԿ, Նախագահ՝ Ռուզաննա Ավագյան

18. «Մտքի ուժը» ՀԿ, Նախագահ՝ Արամայիս Աղաբեկյան

19. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Հովիկ Ավանեսով

20. «Լուսաբաց» ՀԿ, Նախագահ՝ Սերգեյ Բեգլարյան

21. «Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Մհեր Հարությունյան

22. «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արմեն Գևորգյան

23. «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ, Նախագահ՝ Իրինա Գրիգորյան

24. «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ, Նախագահ՝ Մերի Դավթյան

25. «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ, Նախագահ՝ Ալվինա Ներսեսյան

26. «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ, Նախագահ՝ Մարիամ Ավագյան

27. «Երիտասարդները հանուն արդարության» ՀԿ, Նախագահ՝ Սնեժանա Թամրազյան

28. «Ելարան» երեխաների զարգացման, ուսուցման և սոցիալիզացման կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Հասմիկ Եսայան

29. «Մեր տուն-Արցախ» ՀԿ, Նախագահ՝ Անահիտ Թովմասյան

30. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Ապրես Մարգարյան

31. «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ, Նախագահ՝ Վիտյա Յարամիշյան

32. «Արցախի Հանրապետության խուլերի միավորում» ՀԿ, Նախագահ՝ Բելլա Գրիգորյան

Դու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես
Ամենադիտված