Գնում ենք, տեսնում ենք, շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել, կամ հոսանքը չեն միացրել, ջուր չկա. Փաշինյան (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԺամկետների սահմանումը կարևոր եմ համարում, որպեսզի շինարարությունները տասնյակ տարիներով չտևեն:
Այս մասին ասյօր Կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծախսերի համար նախատեսված միջոցներում կագտարել վերաբաշխում 1 մլրդ 367 մլն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է դրամական միջոցներ հատկացնել մի շարք կրթական եւ մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների կատարման համար:
«Նշվածը վերաբերում է երկու մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցի, մեկ ավագ դպորցի մասնաշենքի կառուցման և 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11-ի վերակառուցման աշխատանքներին»,- ներկայացնելով ծրագիրը ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարաը հայտնեց,որ նախագծով գումար է հատակցվմ նաև 8 դպրոցների նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման համար։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սովորաբար շահագործման հանձնելուց հետո պարզվում է, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ կա՝ լույս, գույք, ջուր չկա, և ԿԳՄՍ նախարարին հանձնարարեց, որ իրեն ներկայացնեի օբյեկտների վերջնականա շահագործմանհանձնելու ժամկետները։
«Մենք գնում ենք, տեսնում ենք, շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել, կամ գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել կամ ջուր չկա: Այսպես էլի կարող եմ շարունակել: Ինձ համար շահագործման ժամկետն այն է, որ աշակերտները մտնում են այնտեղ և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում հաջորդ օրը կամ մի շաբաթից: Կիսատ վիճակներն արդեն շատ պրոբլեմատիկ են»,- ասել է կառավարության ղեկավարը: