Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գառնիկ Դանիելյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հարցուպատասխանի ընթացքում ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ հնչում էին գոռգոռոցներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, ասաց. «Երբ որ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես...»: Այս բառերից հետո իրավիճակը լարվեց: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը բղավեց, - «Լռություն, հանգստացեք», սակայն երկար ժամանակ իրավիճակը չէր հանդարտվում:

Երբ դահլիճում լռություն տիրեց, Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլուխ բառից վատ զգաց, թե տղա բառից: Ես նախորդ անգամ էլ գլխի փոքրիկ տղային խորհուրդ տվեցի, ասացի՝ քեզ պահի պատշաճ, հակառակ դեպքում գիտեք, թե ինչ կլինի»։

Մինչև այդ ԱԺ-ում քննարկվում էր Տավուշում դեմարկացիայի հարցը։

Գառնիկ Դանիելյանն իր խոսքում նշել էր․ «Ես լսել էի, որ կան դժբախտ ու դժգույն քաղաքներ, կան սարեր, որոնք ձյունով ծածկված են և մեզ պետք չեն, լճեր, որոնց համար պետք չէ պայքարել, բայց առաջին անգամ լսեցի, որ կան միջգյուղային ճանապարհներ, որտեղ չկան ռեստորաններ և հյուրատներ, այդ տարածքները հարցականների տակ են։ Ես կարող եմ բերել բազմաթիվ փաստեր, որ այդ հողերը մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են, այդտեղ կան 8-րդ դարի բերդեր, շիրմաքարեր, այդտեղ ամեն քար ու թուփ հիշեցնում է հայկականություն, այդ ամենը հարցականի տակ դնել ԱԺ ամբիոնից, լավ, լո՞ւրջ եք, էս ի՞նչ եք անում։ Այդ դեպքում թշնամին հայտնվելու է այդ տների մոտ, ճանապարհը անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, դուք ասում եք՝ Ադրբեջանի հետ այդ ճանապարհների անվտանգությունը կապահովենք, լո՞ւրջ եք ասում։  Լոռու մարզը սարքում եք սահմանամերձ մարզ, գազամուղը տալիս ենք Ադրբեջանի վերահսկողության տակ, որ փական դնի, Արցախի օրն ընկնե՞նք, հետո կասեն՝ մենք ինքնիշխան տարածքից զիջում չենք արել»։

Դանիելյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե արդբեջանցիները Հայաստանին հանձնե՞լ են 31 բնակավայրերը, որ Հայաստանը գնում է զիջումների։

Փաշինյանն էլ պատասխանեց․ «Եթե Շուշին դժգույն քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը, և նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի, բա տանեիք, ընդեղ կառուցեիք, Հունաստում կղզի չառնեիք, գնայիք Ոսկեպարում կառուցեիք։ Խոսքը տան մասին չէ, խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին է։ Այն ինչը ՀՀ ինքնիշխան տարածքում է, ՀՀ ինքնիշխան տարածքում է։ Ես, կներեք, պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես այսօրվա վարչապետն եմ։ Եթե պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատանքը տեղափոխել պատմական Հայաստան»։

Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները
Ամենադիտված