Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Արգենտինա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:

Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը:

 

Իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա:

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս, ինչպես նաև կայացել է «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգարժա՛ն պարոն փոխնախագահ,

խորհրդարանականներ,

դեսպաններ,

հայրենակիցներ,

հարգելի՛ ներկաներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանին՝ «Բուենոս Այրեսի պատվավոր հյուր» տիտղոս շնորհելու համար։ Ինձ համար հուզիչ է և մեծ պատիվ, և ուզում եմ իմ խորին երախտիքը հայտնել։ Ուզում եմ խոստովանել, որ Ձեր քաղաքն իր ջերմությամբ մինչ այս էլ գերել էր ինձ։ Բայց հիմա արդեն նաև որոշակի պարտականություն է սիրով վերաբերվել Բուենոս Այրեսին, բայց հաճելի պարտականություն։ Եվ ուզում եմ ձեզ վստահեցնել՝ ձեր քաղաքը մշտապես իր տեղը գտել է իմ սրտում։

Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ Եվ այս հարաբերությունները հիմնված են եղել երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա։ Իմ երկրի համար Արգենտինան կարևորագույն գործընկեր է Հարավային Ամերիկայում: Ուզում եմ մի շատ հատկանշանական փաստ հիշատակել. ՀՀ առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացվել է հենց Բուենոս Այրեսում:

Անշուշտ, մեր հարաբերությունները 30 տարվա պատմություն չէ, որ ունեն։ Հայաստանում բոլորը քաջ հիշում են, որ Արգենտինան իր դռները բացեց հայ ժողովրդի, հայ զավակների համար, ովքեր փախչել էին Օսմանյան կայսրությունից և փրկություն էին փնտրում տարբեր վայրերում։ Արգենտինան ապաստան տվեց այդ մարդկանց և ապա տուն դարձավ նրանց համար։ Եվ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ի պատասխան այդ մարդիկ դարձան Արգենտինայի հասարակության, ժողովրդի կարևոր մասերից մեկը և հնարավորություն ստացան զարգանալ և նաև իրենց ներդրումով և իրենց հավատարմությամբ կարողացան որոշակիորեն փոխհատուցել այդ մեկնված ձեռքը:

Սա, իհարկե, միակ դրվագը չէ, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը զգացին Արգենտինայի սատարումը։ Ցավոք, մեր երկիրը վերջին մի քանի՝ 3-4, տարվա ընթացքում և մինչ այսօր էլ դաժան փորձությունների միջով է անցնում։ Եվ կրկին մենք բախվում ենք նրան, որ ուժի գործադրման հետևանքով հայության մի հատված՝ 100.000-ից ավելի մարդ, ստիպված եղավ իրենց պատմական հայրենիքից դուրս գալ և ապաստան գտնել ՀՀ տարածքում։ Եվ այս ընթացքում մենք կրկին աջակցության շատ բարձր ձայներ լսեցինք Արգենտինայից, այդ թվում՝ Բուենոս Այրեսի խորհրդարանից:

Ես ուզում եմ ձեզ հավատացնել, որ ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, շատ ուժգին կերպով լսելի է եղել Հայաստանում: Մենք կարևորում ենք ձեր դիրքորոշումը։ Մենք երախտապարտ ենք ձեր դիրքորոշման համար։ Եվ մենք ուրախ կլինենք պատմության մի օր լինել նաև Արգենտինայի կողքին, ցանկալի է, իհարկե, ուրախ և նվաճումների պահերին։ Մենք գիտենք, որ ընկերներ ունենք այստեղ, և խնդրում եմ հավատացած եղեք, որ դուք հավատարիմ ընկեր ունեք Հարավային Կովկասում։

Նաև շատ հատկանշանական է, որ այսօր մենք միասին նշում ենք «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը։ Եվ սա ևս մի միջոց է արժևորելու և մեր երախտիքի խոսքը հայտնելու Բուենոս Այրեսին։

Շնորհակալ եմ բոլորիցդ այս օրը ձեր ներկայությամբ հիշարժան դարձնելու համար և շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած նման ջերմ ընդունելության համար։

Շնորհակալ եմ»:

Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված