Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է պետական կայքերից հեռացվում «Արցախ» բաժինը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահի կայքից հանվել է Արցախին նվիրված բաժինը։ Այս մաիսն այսօր ահազանգ էր հնչեցրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ մի քանի ամիս է՝ նույնանուն բաժինը հանված է նաև ԱԳՆ-ի կայքից։ 

MediaHub-ն այս թեմային պարբերաբար անդրադառնում է, թե երբ են, ի վերջո, վերականգնելու ԱԳՆ կայքում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բաժինը, սակայն ԱԳՆ-ից ամեն անգամ անորոշ պատախսան են տալիս, թե աշխատանքներ են տարվում բաժինը թարմացնելու ուղղությամբ, հենց պատրաստ լինի՝ նորից կզետեղեն։ Նախագահականից էլ փորձեցինք պարզել, թե ինչու են իրենց կայքից նույնպես հանել Արցախին նվիրված բաժինը, արդյոք սա միտումնավո՞ր է արվում։ 

Նախագահականից նախ մեզ բացատրեցին հետևյալը, որ նախագահականի կայքում Արցախին նվիրված բաժինը նույնությամբ կրկնում է ԱԳՆ կայքում զետեղված Արցախ բաժինը, և այն ներառում էր Արցախի պատմությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքը մինչև 2016-2017 թվականը, իսկ դրանից հետո շատ ջրեր են հոսել Արցախի շուրջ, և կարիք կար թարմացնել պատմությունը։ Ուստի հիմա ընթանում են այդ բաժնի խմբագրման, արդիականացման և լրամշակման աշխատանքները, այսինքն՝ ամբողջացնում են, որ բերեն-հասցնեն մինչև մեր օրեր։ 

«Ու զուտ այդ լրամշակման ու խմբագրական աշխատանքների պատճառով ժամանակավորապես ինչպես ԱԳՆ կայքում, այնպես էլ մեր կայքում անհասանելի է այդ բաժինը»,- MediaHub-ին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի պատասխանատու Աղասի Մարգարյանը։ 

Նա, սակայն, դժվարացավ պատասխանել, թե երբ պատրաստ կլինի, որ թարմացնեն Արցախին նվիրված բաժինը: «Ես երեկ չէ առաջին օրն եմ ԱԳՆ-ի հետ խոսել, հենց հիմա այդ ամբողջ բաժինը շարադրվում է, կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, բայց մաքսիմալ արագ, հենց պատրաստ լինի, նորից հասանելի կլինի կայքում։ Ուզում եմ ասել, որ միտում չկա կայքից այդ բաժինը հեռացնելու»,-ասաց Աղասի Մարգարյանը։ 

Ի դեպ, նա նաև նշեց, որ նախագահականի կայքում այդ բաժինը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Արցախ»։ Հավանաբար, թարմացնելուց և լրամշակելուց հետո բաժնի անունն էլ կփոխվի ու կդառնա «Լեռնային Ղարաբաղ», այսինքն՝ այն, ինչի վերածեցին այս իշխանությունները Արցախի Հանրապետությունը։ 

Ստացվում է, որ նախագահականի ու ԱԳՆ-ի կայքում մինչև վերջերս Արցախին նվիրված բաժնում զետեղված էր Արցախի պատմության միայն այն փառավոր շրջանը, երբ Արցախը մերն էր, կանգուն էր, հաղթանակած էր, ազատ ու անկախ։ Հիմա, ըստ էության, երբ թարմացնեն Արցախին նվիրված բաժինը, այնտեղ կավելացնեն նաև Արցախի անփառունակ շրջանը, թե ինչպես այս իշխանությունները «Արցախը Հայաստան է և վերջ» լոզունգների անվան տակ Արցախում պատերազմ բերեցին, հետո Արցախը պարտության մատնեցին, վերջում էլ Արցախը պաշտոնապես ճանաչեցին Ադրբեջանի մաս և հանձնեցին մեր թշնամիներին։

Իհարկե, Հայաստանի իշխանությունները այդ ամենը կփաթեթավորեն այնպես, որ Արցախը դեռ 1991 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին տարում, կամ Ալմա-Աթիի հռչակագրով Ադրբեջանի մաս ճանաչել են նախկինները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Եվ եթե այսպես շարունակվի, Արցախի բաժինը թարմացնելուց հետո ՀՀ իշխանությունները, հավանաբար, կլծվեն նաև ԱԳՆ-ի և նախագահականի կայքում «Տավուշ» բաժին ավելացնելու գործին, քանզի այս տեմպերով մինչև Արցախի բաժինը թարմացնեն, Տավուշն էլ հանձնած կլինեն։

Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել
Ամենադիտված