Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի 32–ամյա բնակիչը նույն քաղաքի Ավագյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի հարակից տարածքում, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հասցեին՝ միաժամանակ սպառնալով վնասել նրա ավտոմեքենան՝ Եղեգնաձոր քաղաքի Բաղրամյան փողոցով արագ երթևեկելու պատճառով։ Այնուհետև չընդունելով հայհոյանքներ հնչեցնելու համար ավտոլվացման կետի սեփականատիրոջ կողմից տեղին արված դիտողությունը՝ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան, Խանջյան, Բաղրամյան փողոցների խաչմերուկում, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, շարունակել է հայհոյանքներով խախտել մարդկանց անդորրը։

Դրանից կարճ ժամանակ անց՝ 23:55-ի սահմաններում, նշված հատվածով երթևեկելու ընթացքում նկատելով ավտոլվացման կետի լույսերը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդից պահանջել է մեքենան կայանել ավտոլվացման կետին հարակից ճանապարհահատվածում, ապա՝ նախքան մեքենայից իջնելը, վերցրել է ապօրինի ձեռք բերված և առանց հիշյալ ավտոմեքենայի վարորդին զգուշացնելու, նույն ավտոմեքենայի մեջ պահված «АКМ» տեսակի լիցքավորված մարտական հրազենը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, վերոնշյալ փողոցների խաչմերուկում բազմաթիվ կրակոցներ է արձակել ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Բացի այդ, պարզվել է, որ 32–ամյա տղամարդը, Եղեգնաձոր քաղաքում գտնվող իր առանձնատան բակում ցանել և աճեցրել է շրջանառությունն արգելված «Տետրահիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոց պարունակող, «Կանեփ» տեսակի 26 ամբողջական բույս, որոնք հայտնաբերվել և վերցվել են նրա բնակարանում և դրա օժանդակ մասերում կատարված խուզարկության ժամանակ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Եղեգնաձոր քաղաքի 32–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 
Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg Ովքեր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև մայիսի 1-ը. «Ժողովուրդ» Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը
Ամենադիտված