Ծառայության ղեկավարը իր դիմումի համաձայն կհեռանա. պաշտոնանկություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1or.am-ի տեղեկություններով առաջիկա օրերին իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը:
Նախորդ տարվա փետրվարին վարչապետի որոշումով այս պաշտոնին նշանակված Ա. Հայրապետյանը սեփական դիմումի համաձայն կհրաժարվի իր «աթոռից», բայց ոչ՝ սեփական նախաձեռնությամբ. կառավարությունից նրան խորհուրդ են տվել գրել, գնալ:
Պաշտոնանկության պատճառներին առաջիկայում կանդրադառնանք: Հիշեցնենք միայն, որ օրերս՝ մարտի 29-ին, տեղի էր ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: