Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը վերջերս հայտարարել է, որ երկիրն «ակտիվորեն աշխատում է լոգիստիկ նոր ուղղություններ ստեղծելու վրա»։ Այդ առումով Հնդկական օվկիանոսի իրանական նավահանգիստ Չաբահարն է անվանվում  այդ ուղղությունների ձևավորման կարևոր օղակ, գրում է ritmeurasia.ru-ն։ Երևանը բացատրում է, որ Չաբահարի միջոցով Հայաստանը հուսալի մուտք կստանա դեպի Հնդկաստան և Հարավարևելյան Ասիայի հեռանկարային շուկաներ։ Իրանով և Հայաստանով անցնող երթուղին, ենթադրաբար, թույլ կտա 25 %-ով նվազեցնել տարանցիկ բեռների փոխադրման արժեքը, իսկ առաքման ժամանակը կկրճատի ավելի քան կիսով չափ համեմատած Սուեզի ջրանցքով երթուղու հետ։ Եվ նման կերպ Հայաստանը «կդառնա կարևոր տարանցիկ հանգույց»։

Ցանկանալը, ինչպես ասում են, վտանգավոր չէ։ Բայց այդ ծրագրերը վատ են համապատասխանում իրականությանը: Հաշվի առնելով երկրի տրանսպորտային և աշխարհագրական դիրքն առաջին հերթին կարելի է խոսել հայ-իրանական սահմանից՝ Մեղրիից մինչև իրանական Մերենդա կամ Թավրիզ (մոտ 200 կմ) ճանապարհային միջանցքի մասին, հետո երկաթուղով դեպի Չաբահար, բայց դա շատ երկար ճանապարհ է (առնվազն 1100 կմ): Ինչ վերաբերում է Հայաստանի որպես տարանցիկ հանգույցի դիրքավորմանը, ապա ենթադրվում է Հայաստանին երկաթուղով կապված Վրաստանի նավահանգիստների օգտագործումը։ Այսպիսով, կարծես թե աշխարհագրական «կապ» է ստեղծվում Սև ծովի և Պարսից ծոցի նավահանգիստների միջև։

Բայց, դեռևս 2021 թվականի դեկտեմբերին են  Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել իրանական և վրացական նավահանգիստների մասնակցությամբ տարանցիկ միջանցքի ստեղծման շուրջ։ Եվ դա շրջանցում է Հայաստանը։ Այդ միջանցքով արդեն իսկ տարանցիկ բեռնափոխադրումներ են իրականացվում, այդ թվում դեպի Բալկաններ և հակառակ ուղղությամբ։ Իրանական կողմի գնահատմամբ «Վրաստանը և Ադրբեջանը մեծ ջանքեր են գործադրել իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները բարելավելու համար, ուստի մենք փորձելու ենք ընդլայնել համագործակցությունն այդ երկրների հետ»։ Ուշադրություն, և դա չնայած այն հանգամանքին, որ Իրանի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև ամենակարճ հեռավորությունը Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքով է:

Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթուղային կապին, ապա Հյուսիս-Հարավ ՄՏԿ-ի շրջանակներում գոյություն ունեցող հարևան երկաթուղային-ծովային միջանցքի համեմատությամբ Հայաստանով երթուղին ավելի երկար է և, համապատասխանաբար, ավելի թանկ: Նրա մրցունակությունը կբարձրանա, օրինակ, Իջևան-Ղազախ (Հայաստան-Ադրբեջան) ամենակարճ երկաթուղային գծի վերականգնմամբ, որը գործել է 1983-90 թվականներին, այն ընդամենը մոտ 50 կմ է։ Այդ երթուղին ներկայումս կարող է կապ հաստատել ամենակարճ ուղղությամբ։ Սակայն երկաթուղու այդ հատվածի վերականգնումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտնի քաղաքական իրավիճակից, հարցը կանգ է առել հիմնականում քաղաքական պատճառներով։ Բացի այդ, Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների համար ավելի ու ավելի են օգտագործվում Անդրկասպյան միջանցքը և նոր ստեղծված (2010-ականների երկրորդ կեսից) Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը շրջանցում է Հայաստանը: Այդ առումով, խելամիտ է ենթադրել, որ Բաքուն, հաշվի առնելով Երևանի հետ ստեղծված քաղաքական վիճակը, ավելի շատ հետաքրքրված է այդ երթուղիներով, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ՄՏԿ-ի ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ։
Հայաստանի որպես մրցակցային տարանցիկ հանգույցի դիրքավորմանը կարող է նպաստել Մեղրիի և մոտակա իրանական Մերենդի միջև երկաթգծի ստեղծումը` մոտավորապես 240 կմ: Դա, ի դեպ, վաղեմի նախագիծ է, որը նախաձեռնվել էր դեռևս 1950-ականներին: Բայց այն ժամանակ հարևան ադրբեջանական Ջուղայով տարանցիկ երկաթուղային ճանապարհը նորմալ էր գործում, և խորհրդային կողմը նախընտրեց չխախտել ստատուս քվոն։ Հետագայում հայ-ադրբեջանական հակամարտությունը հանգեցրեց այդ գծի պարապուրդին, որը շարունակվում է մինչ օրս։

Դեռևս 2013 թվականին էր Հայաստանն Իրանին առաջարկել համատեղ կառուցել այդ Մեղրի-Մերենդ զարկերակը, ինչը համաձայնեցվել էր։ Բայց Երևանում հաշվել են, որ շինարարության ֆինանսավորումը հիմնականում իրանական է լինելու։ Սակայն Թեհրանը չի համաձայնվել դրան։ «Իրանը պատրաստ է երկաթուղի կառուցել, սակայն անհրաժեշտ են համատեղ ներդրումներ։ Հանդիպեք կես ճանապարհին, և մենք կանենք հաջորդ քայլը»,- 2018 թվականի փետրվարին ասել էր Հայաստանում Իրանի այն ժամանակվա դեսպան Սեյյեդ Սաջադին։ Իրանի դիրքորոշումն այդ հարցում առ այսօր նույնն է: 2008 թվականին նման մայրուղու ստեղծման ներդրումային արժեքը մասնագետների կողմից գնահատվել էր առնվազն 1 միլիարդ դոլար, իսկ 2010-ականների վերջին այն աճել էր մինչև 2,3 միլիարդ դոլար, ուստի այդ ամենը մնում է միայն որպես նախագիծ, և չկան տեղեկություններ, որ Հնդկաստանը կարող է ներդրումներ կատարել այս նախագծում։

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները կարելի է ասել, որ  Հայաստանի գործունեությունը միջազգային բեռնափոխադրումների տարանցման հարցում առաջին հերթին կապված է 1993 թվականի աշնանից Անկարայի կողմից արգելափակված Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ։ Ըստ որոշ փորձագետների գնահատականի նման վիճակը կրճատում է Հայաստանի արտահանման եկամուտները մոտ 15 %-ով: Միևնույն ժամանակ, 2023 թվականից Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական կապերի ակտիվ զարգացումը մեծացնում է այդ երկաթուղու բացման կարևորությունը։ Եվ այդ ոլորտում արդեն իսկ ուրվագծվել են առանձնահատկություններ: Մասնավորապես այս տարվա հուլիսի 30-ին կայացած Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպմանը հաջորդած կոմյունիկեում հայտարարվել է. «Կողմերը պայմանավորվել են գնահատել Ակյակա-Ախուրիկ սահմանային երկաթուղային հատվածի շահագործման դեպքում տեխնիկական կարիքները և հաստատել իրենց համաձայնությունը շարունակել այդ գործընթացն առանց որևէ նախապայմանի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված