Հարավային Կորեայի դատարանը պատմության մեջ առաջին անգամ հաստատել է նախագահի ձերբակալման օրդեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի դատարանը երկրի պատմության մեջ առաջին անգամ հաստատել է նախագահի ձերբակալման օրդեր։
Նախագահը Յուն Սեոկ Յոլն է, ով ավելի վաղ ինպիչմենտի էր ենթարկվել խորհրդարանի կողմից, հայտնել է Yonhap գործակալությունը։
Սեուլի դատարանը երեքշաբթի օրը ձերբակալության օրդեր է տվել իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձի համար:
Նաև Սեուլի նախագահական նստավայրում խուզարկության օրդեր է տրվել։
Մոտ ապագայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոռուպցիայի հետաքննության գրասենյակը պետք է միջոցներ ձեռնարկի հրամանը կատարելու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին Կորեայի Հանրապետության քննչական մարմինները նախագահին ձերբակալելու օրդեր էին խնդրել՝ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ռազմական դրություն մտցնելու հետ կապված հարցաքննության ծանուցումներն անտեսելու համար։ Օրդեր տրամադրելու հարցումը զեկուցել է Բարձրաստիճան հանցագործությունների հետաքննության տնօրինության կազմում գործող համատեղ քննչական խմբի ներկայացուցիչը։