ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեայի դատարանը պատմության մեջ առաջին անգամ հաստատել է նախագահի ձերբակալման օրդեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կորեայի դատարանը երկրի պատմության մեջ առաջին անգամ հաստատել է նախագահի ձերբակալման օրդեր։ 

Նախագահը Յուն Սեոկ Յոլն է, ով ավելի վաղ ինպիչմենտի էր ենթարկվել խորհրդարանի կողմից, հայտնել է Yonhap գործակալությունը։

Սեուլի դատարանը երեքշաբթի օրը ձերբակալության օրդեր է տվել իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձի համար:

Նաև Սեուլի նախագահական նստավայրում խուզարկության օրդեր է տրվել։

Մոտ ապագայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոռուպցիայի հետաքննության գրասենյակը պետք է միջոցներ ձեռնարկի հրամանը կատարելու համար։

Հիշեցնենք, որ նախօրեին Կորեայի Հանրապետության քննչական մարմինները նախագահին ձերբակալելու օրդեր էին խնդրել՝ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ռազմական դրություն մտցնելու հետ կապված հարցաքննության ծանուցումներն անտեսելու համար։ Օրդեր տրամադրելու հարցումը զեկուցել է Բարձրաստիճան հանցագործությունների հետաքննության տնօրինության կազմում գործող համատեղ քննչական խմբի ներկայացուցիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular