Պետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրևմուտքը կշարունակի քաղաքական էսկալացիան Հայաստանը Ռուսաստանից բաժանելու համար, վստահ է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը։ News.ru-ի հետ զրույցում խորհրդարանականը դա անվանել է Ուկրաինայից հետո Եվրամիության նոր «մութ նախագիծ»։ Նրա կարծիքով Արևմուտքը հավատարիմ կմնա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկած սցենարին։ «Եվրոպական իներտ պեդանտությունը կարող է ստիպել Արևմուտքին հավատարիմ մնալ Բայդենի կողմից ի վերուստ գրված հնացած ձեռագրին, որն ուղղված է հետագա քաղաքական սրացմանը Հայաստանը եղբայրական Ռուսաստանից բաժանելու համար։ Արևմուտքը հանրապետությունը կհարմարեցնի իրեն հարմար պարամետրերով և չափորոշիչներով իր «մութ նախագիծ»-ն իրականացնելու համար, և դա փոխելով միայն անունն Ուկրաինայից Հայաստան»,- ասել է Շերեմետը։
Պատգամավորի խոսքով ապագայում Եվրամիությունը Հայաստանից ոչինչ չի թողնի: Նա վստահություն է հայտնել, որ Արևմուտքը հեշտությամբ կհրաժարվի Երևանի հետ կապված իր պարտավորություններից հօգուտ հաջորդ նախագծի։ «ԵՄ-ի չարդարացված ռուսաֆոբ քաղաքականությունն այսօր նրան հեռացրել է լավագույն ժամանակներից: Հաշվի առնելով այն, որ ուղղորդվող Հայաստանը նրանց վարած ագրեսիվ աշխարհաքաղաքականության միայն մի մասն է, ԵՄ-ի համար ներկա պայմաններում այն բացահայտ վտանգ է ներկայացնում և կարող է դառնալ համառ ուղտի կուզը կոտրող ամենավերջին ծղոտը»,- հավելել է պատգամավորը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը