ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքը կշարունակի քաղաքական էսկալացիան Հայաստանը Ռուսաստանից բաժանելու համար, վստահ է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը։ News.ru-ի հետ զրույցում խորհրդարանականը դա անվանել է Ուկրաինայից հետո Եվրամիության նոր «մութ նախագիծ»։ Նրա կարծիքով Արևմուտքը հավատարիմ կմնա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկած սցենարին։ «Եվրոպական իներտ պեդանտությունը կարող է ստիպել Արևմուտքին հավատարիմ մնալ Բայդենի կողմից ի վերուստ գրված հնացած ձեռագրին, որն ուղղված է հետագա քաղաքական սրացմանը Հայաստանը եղբայրական Ռուսաստանից բաժանելու համար։ Արևմուտքը հանրապետությունը կհարմարեցնի իրեն հարմար պարամետրերով և չափորոշիչներով իր «մութ նախագիծ»-ն իրականացնելու համար, և դա փոխելով միայն անունն Ուկրաինայից Հայաստան»,- ասել է Շերեմետը։

Պատգամավորի խոսքով ապագայում Եվրամիությունը Հայաստանից ոչինչ չի թողնի: Նա վստահություն է հայտնել, որ Արևմուտքը հեշտությամբ կհրաժարվի Երևանի հետ կապված իր պարտավորություններից հօգուտ հաջորդ նախագծի։ «ԵՄ-ի չարդարացված ռուսաֆոբ քաղաքականությունն այսօր նրան հեռացրել է  լավագույն ժամանակներից: Հաշվի առնելով այն, որ ուղղորդվող Հայաստանը նրանց վարած ագրեսիվ աշխարհաքաղաքականության միայն մի մասն է, ԵՄ-ի համար ներկա պայմաններում այն ​​բացահայտ վտանգ է ներկայացնում և կարող է դառնալ համառ ուղտի կուզը կոտրող ամենավերջին ծղոտը»,- հավելել է պատգամավորը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular