Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը վերջին շաբաթվա ընթացքում հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ուկրաինան կոչ է անում իր գործընկերներին կատարել հակաօդային պաշտպանության վերաբերյալ ընդունած պայմանավորվածությունները, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է РБК-Украина-ն։
Զելենսկին շեշտել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման համար պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։
«Այդ իսկ պատճառով կարևոր է, որ գործընկերները կատարեն մեր միջև արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունները։ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը, ինչպես նաև «Ռամշտայն» ձևաչափով հանդիպումներում Ուկրաինայի հակաօդային պաշտպանության վերաբերյալ ընդունված որոշումները դեռ ամբողջությամբ չեն կատարվել»,- ասել է նա։
Ըստ Զելենսկիի, Ուկրաինան խոսել է գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի և հրթիռների արտադրության լիցենզիաներ տրամադրելու հնարավորության մասին։ Նա կարծում է, որ դա հնարավոր է։
«Այստեղ անհնարին ոչինչ չկա, դա միայն կամրապնդի անվտանգությունը երաշխավորելու մեր ընդհանուր կարողությունը: Հենց նման ուժն է, որ հնարավոր է դարձնում կայուն խաղաղությունը: Ռուսաստանը չի դադարեցնում իր պատերազմներն ըստ ցանկության. նրան միայն կարելի է պարտադրել խաղաղության: «Եվ նման պարտադրանքի մի մասը պետք է լինի հակաօդային պաշտպանության բավարար քանակն ու որակը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։